Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 հունիսի 2005

 


Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ այսօր այցելել է Աիչի նահանգում գործող «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսը և ՀՀ ազգային օրվա կապակցությամբ մասնակցել հայկական տաղավարի բացման արարողությանը: Իր ողջույնի ուղերձում Հայաստանի կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է.


«Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսի հարգելի կազմակերպիչներ, մասնակիցներ և հյուրեր,


Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Բնության իմաստությունը» խորհրդանշական խորագիրը կրող ցուցահանդեսի և այդ շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային օրվա կապակցությամբ:


«Էքսպո-2005»-ի նման ներկայացուցչական միջոցառումները, որոնց մասնակցում են աշխարհի 200-ից ավելի երկրներ ու միջազգային կազմակերպություններ, միանգամայն համահունչ են արդի աշխարհում ընթացող ինտեգրման գործընթացներին, դրանք հրաշալի հնարավորություն են ընձեռում ժողովուրդների և պետությունների միջև ոչ միայն տնտեսական ու առևտրային, գործարար կապերի հաստատման, այլև մշակութային, հումանիտար և շատ այլ ոլորտներում հարաբերությունների, անմիջական շփումների սերտացման համար:


«Էքսպո-2005»-ը, կարծում եմ, զգալիորեն կնպաստի նաև բազմակողմ համագործակցության խթանմանը: Այս տեսակետից միանգամայն խրախուսելի եմ համարում ցուցահանդեսում Հարավային Կովկասի երեք հանրապետությունների տաղավարների միավորումը «Կովկաս» տաղավարի միասնական տանիքի ներքո:


Հարգելի բարեկամներ,


Այսօրվա աշխարհում՝ համաշխարհային տնտեսության, գիտության ու տեխնիկայի, կապի և հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները պետությունների ու ժողովուրդների մերձեցման, միմյանց վերաբերյալ առավելագույն տեղեկացվածություն ունենալու և համագործակցության հնարավորությունները հստակեցնելու համար: Չափազանց կարևոր է այն ճշմարտության գիտակցումը, որ համաշխարհային ինտեգրումն ու միասնությունը հնարավոր է միայն յուրաքանչյուր ինքնիշխան պետության, յուրաքանչյուր ազգի ու ժողովրդի պատմության, արվեստի և մշակույթի ինքնատիպության պահպանման ու զարգացման շնորհիվ:


Մեկ անգամ ևս ողջունելով բոլորիդ «Էքսպո-2005»-ի և ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության ազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ ձեզ, որ հեռավոր, բայց ջերմ ու արևային մեր երկրից բերել ենք մեր մտքի, սրտի և հոգու այն լավագույնը, ինչը բնորոշ է եղել հայ ժողովրդին իր դարավոր պատմության ողջ ընթացքում, բնորոշ է այսօր, էական է լինելու նաև ապագայում:


Պատահական չէ, որ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ներկայացված մի քանի տարբերակներից Հայաստանն իր տաղավարի համար ընտրել է «Կյանքի արվեստ» ենթախորագիրը: Խորհրդանշական այդ ձևակերպման ներքո տաղավարը ներկայացնում է մեր պետության մոտեցումները, հայացքներն ու տեղը համաշխարհային ինտեգրման գործընթացում, մեր մշակույթը, պատմությունը, տնտեսական ու մտավոր ներուժը, ներառելով հայ մարդու և բնության ներդաշնակ գոյակցությունը:


Օգտվելով առիթից, ուզում եմ անձամբ իմ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնել այս հյուրընկալ երկրի՝ Ճապոնիայի կառավարությանը՝ նաև «Էքսպո-2005»-ին Հայաստանի մասնակցությանը, հայկական տաղավարի ձևավորմանը ցուցաբերած աջակցության համար:


Հաջողություն և արգասավոր ընթացք եմ մաղթում «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին»:


Հայկական տաղավարի բացումից հետո, Անդրանիկ Մարգարյանն այցելել է ցուցահանդեսի ճապոնական, Կովկասի և այլ տաղավարներ, ծանոթացել ցուցանմուշներին:


Երեկոյան, Նագոյա քաղաքում «Էքսպո-2005» ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և նրա գլխավորած պատվիրակության պատվին կկազմակերպվի ընդունելություն:


Օրվա ավարտին Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կմեկնի Տոկիո, որտեղ կայանալու են Անդրանիկ Մարգարյանի երկկողմ հանդիպումները Ճապոնիայի բարձրաստճան պաշտոնյաների հետ:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ