Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հունիսի 2005



Աշխատանքային այցով Ճապոնիա մեկնած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահի տեղակալ Ացուշի Հատակենակայի հետ, այցելել «Սումիտոմո» և «Փանասոնիկ» ընկերություններ: Իսկ մինչ այդ, նա հարցազրույց է տվել ճապոնական պետական «Ջափան Բրոդքասթինգ Քորփորեյշն» հեռուստաընկերությանը: Հարցազրույցը ներառել է քաղաքական ու տնտեսական հարցերի լայն շրջանակ: Լրագրողին, մասնավորապես, հետաքրքրել են ԱՊՀ որոշ հանրապետություններում հեղափոխական գործընթացների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունները, շրջափակման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա, հայկական Սփյուռքի գործոնը, հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հեռանկարը, վարչապետի այցի ընթացքում քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Անդրանիկ Մարգարյանը, հանգամանորեն պատասխանելով հեռուստալրագրողի հարցերին, հարևանների հետ մեր երկրի հարաբերությունների համատեքստում խոսել է նաև Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանների, շրջափակման, ԼՂ հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին:



Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի հետ հանդիպմանը, բարձր գնահատելով այդ կազմակերպության գործունեությունը Հայաստանում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այն Միջազգային զարգացման ճապոնական բանկի (JBIC) հետ միասին, մեր երկրում ճապոնական կառավարական օգնության ծրագրեր իրականացնող այն հաստատություններից է, որի հետ արդեն իսկ ձևավորվել է սերտ համագործակցություն:



Վարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել գործակալության ղեկավարությանը՝ մասնավորապես, գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն (ODA) տրամադրելու համար: Նա կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ, չնայած վերջին տարիներին Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության բյուջեի ընդհանուր կրճատմանը՝ Ճապոնիայի կառավարությունը շարունակում է Հայաստանին օգնության իր քաղաքականությունը:



Տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության կամավորական փորձագետների (JOCV) ծրագրի կիրառումը Հայաստանում և առաջարկել է քննարկել դրա հնարավորությունը: Զրույցի ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է, որ վերջերս ճապոնական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, ինչը համահունչ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգ ու պետական մակարդակով ոլորտի զարգացմանը աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշմանը:



Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ODA-ի շրջանակներում Հայաստանին ցուցաբերվող օգնության այն առաջնահերթ ոլորտները՝ էներգետիկա, տրանսպորտ, ոռոգում ու ջրամատակարարում, գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, որոնք առանձնացվել էին երկկողմ բանակցությունների արդյունքում դեռևս 1997թ.-ին, շարունակում են ինչ-որ չափով պահպանել իրենց արդիականությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում: Այնուհանդերձ, հաշվի առնելով այդ պայմանավորվածության 8 տարվա վաղեմությունը, նա առաջարկել է կողմերի իրավասու մարմինների մասնակցությամբ որոշակիորեն վերանայել այդ առաջնահերթությունները: Վարչապետը առաջարկել է նաև, հաշվի առնելով վերջին տարներին JICA-ի գործունեության ծավալումը Հայաստանում և տարածաշրջանում՝ Երևանում բացել գործակալության գրասենյակ, ինչը, ըստ նրա, զգալիորեն կհեշտացներ երկկողմ համագործակցությունը, որը ներկայումս, դեսպանությունների բացակայության պայմաններում, ընթանում է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության միջոցով:



Հանդիպման ընթացքում առանձնակի անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցությանը և ճապոնական կառավարության կողմից գյուղտեխնիկայի ու պարարտանյութի տեսքով ցուցաբերվող աջակցությանը, որի պահանջարկը Հայաստանում մեծ է, ինչի մասին է վկայում նաև կազմակերպվող աճուրդների մասնակիցների մեծ թվաքանակը: Նշվել է, որ այս տարի ևս այդ աջակցությունը կլինի: Նշվել է, որ առաջիկայում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության պատվիրակություն կժամանի Հայաստան` տեղում ծանոթանալու իրագործվող ծրագրերի ընթացքին և քննարկելու հետագա փոխգործակցության հետ կապված խնդիրներ:



Հունիսի 9-ին ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այցը Ճապոնիա, և նույն օրը նա Թայլանդի Թագավորության վարչապետի հրավերով այցելել է այդ երկիր: Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումը Թայլանդի վարչապետ Տաքսին Շինավատրայի հետ` Չանգ Մայի նրա նստավայրում:



Հանդիպման սկզբում, Հայաստանի կառավարության ղեկավարը՝ ՀՀ պատվիրակության և անձամբ իր անունից, երախտագիտություն է հայտնել վարչապետ Տաքսին Շինավատրային՝ հրավերի և ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս բարեկամ Թայլանդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, որի բովանդականությունն ու սկզբունքներն արտացոլված են 2003թ. մարտի 20-ին Թայլանդի առևտրի ներկայացուցիչ, ներկայիս արտգործնախարար Ս. Կանտատիի Հայաստան կատարած այցելության ժամանակ ստորագրված Համատեղ հայտարարության մեջ: Դրանում ուրվագծված տնտեսական գործընկերության հիմնական ուղղությունների շրջանակները, ըստ նրա, է՛լ ավելի են ընդլայնվում Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցության շնորհիվ:



Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-թայլանդական համագործակցությունը չի սահմանափակվում միայն քաղաքական և տնտեսական ռազմավարության մշակմամբ, այլ համալրվում է որոշակի գործընկերության հաջողված օրինակներով. խորացվում են միջխորհրդարանական կապերը, զարգանում է համագործակցությունը գյուղատնտեսության և ոսկերչության ոլորտներում, աճում է արտաքին առևտրի շրջանառությունը, ուղղակի կապեր են հաստատվում երկու երկրների գործարարների միջև: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման հեռանկարային զարգացումները պայմանավորված են ինչպես երկու երկրների կառավարությունների բարի կամքով, այնպես էլ ձևավորվող երկկողմ իրավապայմանագրային դաշտով: Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին և գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին ստորագրված համաձայնագրերը նոր հնարավորություններ են ստեղծում գործընկերությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվեն առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերը ևս, որոնք ներկայումս գտնվում են համաձայնեցման փուլում: Նշելով այն մեծ դերը, որը կատարում են երկու երկրների պատվո հյուպատոսությունները երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, վարչապետները ողջունել են պատվո հյուպատոսությունների և համապատասխան գերատեսչությունների նախաձեռնությունը` Թայլանդում և Հայաստանում մշտական գործող առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներ կազմակերպելու և առևտրական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ, որը նոր հեռանկարներ կբացի երկկողմ առևտրի շրջանառության ծավալների աճի խնդրում: Անդրանիկ Մարգարյանը հատկապես ընդգծել է Թայլանդում ՀՀ պատվո հյուպատոս հանգուցյալ Նորայր Տեր-Գևորգյանի գործունեությունը, նշելով, որ հենց նա դարձավ հայ-թայլանդական հեռանկարային համատեղ և փոխշահավետ համագործակցության խթանը և որի վախճանն անդառնալի կորուստ է մեր երկրների համար:



Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը և Տաքսին Շինավատրան վստահություն են հայտնել, որ այսօր արդեն հնարավորություններ կան ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ գործընկերության շրջանակների մեջ գյուղատնտեսությունից բացի ներգրավելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, այդ թվում` դեղարտադրության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության, սննդարդյունաբերության, քարերի մշակման, ոսկերչության բնագավառները: Մասնավորապես, ըստ նրանց, փոխշահավետ գործակցությունը հեռանկարային է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Հայաստանը, ունենալով բարձր որակավորման ծրագրավորողներ, հավակնում է դառնալ նաև տարածաշրջանային կենտրոն, իսկ Թայլանդից՝ իբրև համակարգիչներ և դրանց բաղադրամասեր արտադրող երկիր, կարող են լավ արդյունքներ ակնկալել: Վարչապետ Շինավատրան կարևորել է իր մտավոր ներուժով հայտնի Հայաստանում գիտական հետազոտությունների անցկացման բնագավառում գործակցությունը` նկատի առնելով, որ Թայլանդում ևս գիտության վրա հիմնված տնտեսություն է զարգանում: Մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ աշխատանքի արդյունքը, ըստ Թայլանդի Թագավորության վարչապետի, կարող է նաև սպառման շուկա գտնել երրորդ երկրներում:



Վարչապետները պայմանավորվել են երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել` հանդիպման արդյունքում քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մշակել գործողությունների ծրագիր ըստ ժամկետների և կատարողների ու հաստատվելուց հետո հետևողական աշխատանք տանել դրա իրագործման ուղղությամբ: Թայլանդի վարչապետը հույս է հայտնել, որ Անդրանիկ Մարգարյանի այցը, այդ առումով, երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին պատմական նշանակություն կունենա:



Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը Տաքսին Շինավատրային և նրա տիկնոջը հրավիրել է Հայաստան` իրենց հարմար ժամկետում, ինչը նրանց կողմից շնորհակալությամբ ընդունվել է:



Այսօր և առաջիկա երկու օրերին նախատեսվում է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները Չիանգ Մայ նահանգից կմեկնեն Բանգկոկ, Չոնբուրի նահանգ, կլինեն Թայլանդի Թագավորության տարբեր շրջաններում, կայցելեն տեսարժան վայրեր, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին: Այցի շրջանակներում առանձին ծրագիր է նախատեսված նաև ՀՀ վարչապետի տիկնոջ համար:



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ