Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հունիսի 2005

 




ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին:


Պարոն Կացուն վարչապետին է ներկայացրել իր այցի շրջանակներում վերջին օրերին կայացած հանդիպումների, մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հետ ունեցած բանակցությունների արդյունքները, որոնց ընթացքում հանգամանորեն քննարկվել են տեղական ինքնակառավարման, գյուղական վայրերի ենթակառուցվածքների և այլ ոլորտներում բարեփոխումների ընթացքի հետ կապված հարցեր: Նշելով, որ իրականում շատ բան է փոխվել հասարակական կյանքի և տնտեսության տարբեր բնագավառներում վերջին տարիներին անցկացված բարեփոխումների արդյունքում, Շիգեո Կացուն հավաստել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարունակմանն ուղղված բանկի ղեկավարության պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ թերևս ժամանակն է առանձին ծրագրերից անցնելու նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մասնավորապես ենթակառուցվածքների ոլորտում: Համաշխարհային բանկի փոխնախագահը կարևոր է համարել նաև ինչպես ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի, այնպես էլ ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, միջազգային այլ կառույցների կողմից առաջիկայում ակնկալվող ծրագրերի փոխհամաձայնեցված իրագործումը:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն անցած տարիներին արդեն Համաշխարհային բանկի հետ համագործակցության որոշակի փորձ է ձեռք բերել, որն անհրաժեշտ է օգտագործել հետագա ծրագրերն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Ըստ նրա, Հայաստանի կառավարության գնահատմամբ Համաշխարհային բանկի հետ գործակցությունը տալիս է իր դրական արդյունքը, որն զգալի է տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների վրա, որոնք ընթանում են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի խնդիրների ու նպատակների իրագործման շրջանակներում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀԲ-ի հետ համագործակցությունն առաջիկայում ևս նույն հաջողությամբ կշարունակվի:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ