Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 հունիսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրթության և դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում իր ցավակցությունը հայտնելով վերջին օրերին Թեհրանում, ինչպես նաև իրանական Խուզիստան նահանգում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին, վարչապետը նշել է, որ իր համոզմամբ այդ ամենը չի կարող խոչընդոտել հունիսի 17-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Կարևորելով հարևան և բարեկամ Իրանի հետ մեր երկրի երկկողմ, բազմակողմ ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ դրան զգալիորեն նպաստում են ինչպես տարբեր մակարդակի փոխայցելությունները, այնպես էլ Հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների որոշակի աճ է արձանագրվել: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող առևտրատնտեսական կապերը ներառում են նաև տարածաշրջանային համագործակցության համակարգի տարրեր, կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ դրանց հետագա զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացմանը նույնպես: Անդրանիկ Մարգարյանը և Մորթեզա Հաջին կարևորել են նաև երկու երկրների սահմանամերձ շրջանների՝ մասնավորապես, Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև կապերի ու շփումների առավել ակտիավումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Մորթեզա Հաջիի այս այցը ևս նոր խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների ավանդական բարեկամության ու համագործակցության զարգացման, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում փոխշահավետ գործակցության հետագա խորացման համար: Նշելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները՝ երկու երկրների մի շարք դպրոցներում փոխադարձաբար պարսկերենի և հայերենի ուսուցման, ուսանողների փոխանակման և այլ փաստերը, զրուցակիցները միաժամանակ ընդգծել են, որ ոլորտում դեռևս զարգացման մեծ ներուժ կա: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Մորթեզա Հաջին գոհունակությամբ նշել են, որ նախարարի այս այցի արդյունքում Հայաստանի և Իրանի գիտակրթական գերատեսչությունների միջև կրթության ոլորտում 2005-2008թթ. համագործակցության մասին՝ մասնավորապես, դիպլոմների և ուսումնական վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ ստորագրվելիք «Փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև մոտ ժամանակներս Երևանում և Թեհրանում բացվելիք կրթամշակութային համալիրները կնպաստեն ինչպես գիտական կենտրոնների և բուհերի միջև հորիզոնական կապերի հաստատմանը, այնպես էլ, ընդհանրապես, հայ-իրանական գիտակրթական կապերի ու հարաբերությունների հետագա սերտացմանն ու խորացմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ