Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հունիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մոսկվայի կառավարությունում քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Ռեսինին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման արժանանալու առթիվ և շնորհակալություն է հայտնել նրան՝ երկու երկրների մայրաքաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման մեջ ունեցած ակտիվ դերակատարության համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը զգալիորեն նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի, մասնավորապես Մոսկվայի կառավարությունների, ինչպես նաև Երևանի ու Մոսկվայի քաղաքապետարանների միջև հաստատված բազմակողմանի և արդյունավետ փոխգործակցությունը, ինչը, ըստ նրա, համահունչ է ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ներկայումս առաջնահերթություններ համարվող առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և վարչական առանձին սուբյեկտների միջև անմիջական կապերի զարգացման տրամաբանությանը:

Վլադիմիր Ռեսինը նշել է, որ 1988-ի մեծ աղետից հետո 17 տարի անց դարձյալ լինելով Հայաստանում, անչափ տպավորված է մեր երկրում և հատկապես աղետի գոտում կատարված փոփոխություններից: Ըստ նրա, մասնագիտությամբ լինելով շինարար, բարձր է գնահատում Հայաստանում ընթացող շինարարության լայն թափն ու որակը, ինչն օրըստօրե փոխում է երկրի դեմքը: Նա կարևորել է նաև Երևանում, ինչպես նաև Մոսկվայում նախատեսված նոր կառույցների, մասնավորաբար, Երևանում Մոսկվայի տան և Մոսկվայում Երևանի տան առևտրի կենտրոնների կառուցման նախագծերը:

Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակման կապակցությամբ, որոնց արդյունքում, մասնավորապես ստորագրված 2005-2007թթ. ժամանակահատվածում Երևանի և Մոսկվայի քաղաքային իշխանության գործադիր մարմինների միջև համագործակցության ծրագրի իրականացումը, ըստ որոնց, որակապես նոր աստիճանի կբարձրացնի երկև երկրների մայրաքաղաքների համագործակցությունը: Զրուցակիցները միաժամանակ նշել են նաև երկկողմ տնտեսական հարաբերություններում դեռև չօգտագործված ներուժի առկայությունը, մտքեր փոխանակելով Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տնտեսության մեջ մոսկովյան գործարար շրջանակների մասնակցության ակտիվացման, լրացուցիչ ներդրումների ներգարվման նոր հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ երկկողմ համագործակցության խթանմանը մեծապես կնպաստեն այս տարի Հայաստանում անցկացվող Ռուսաստանի և 2006-ին Ռուսաստանում անկացվելիք Հայաստանի օրերը՝ իրենց հագեցած ծրագրերով:

Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Ռեսինը կարևորել են նաև Ռուսաստանում և մասնավորապես Մոսկվայում բնակվող մեծաթիվ հայ համայնքի հնարավորությունների օգտագործումը՝ հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ