ուրբաթ, 17 հունիսի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի համար հատուկ տեսակի դռների պատրաստման և տեղադրման, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Ստեփանակերտ-Կարմիր Շուկա 12,4 կմ հատվածի և Դրմբոն-Մարտակերտ 11,6 կմ հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական, ծավալային, մասնագիտական և որակական վերահսկողության, Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի կոյուղու համակարգի մասնակի բարելավման աշխատանքների իրականացման ծրագրերը: «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական ծառայությունների կենտրոն և ուսուցիչների վերապատրաստում» ծրագիրի նպատակն է աջակցել մանկավարժությանն ուղղված պաշտոնական կրթական համակարգի բարեփոխումներին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: