Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հունիսի 2005

 

 

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությանը: Այն մշակվել է հիմք ընդունելով 1992թ. կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի (Ռիոյի համաժողովի կամ Երկիր մոլորակի գագաթաժողովի) ընդունած Կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագիրը, դրանից տասը տարի անց Յոհաննեսբուրգում կայացած գագաթաժողովի Կայուն զարգացման ուղղությամբ նախանշած սկզբունքները, դրանցից բխող և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք այլ բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակային դրույթները, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները: Ռազմավարության նպատակն է էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը, հանրապետության էներգետիկ անկախության խթանումը, արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը, տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը  և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրված երկրաբանա-հետախուզական աշխատանքների ծրագիրը, որով կիրականացվեն մի շարք մասնագիտական քարտեզների կազմման աշխատանքներ:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 812 մլն 536.6 հազար դրամ՝ պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման և ՀՀ պաշտպանության նախարարության վարժահրապարակների ասֆալտապատման աշխատանքների համար: Գումարը հատկացվել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհային տնտեսության համար հատկացված ֆինանսական միջոցներով իրականացվելիք աշխատանքների գնման մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:


Նիստում գործադիրը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված պետական պատվերը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև ՀՀ 2005թ. պետբյուջեի «Պետական աջակցություն գրադարաններին» ծրագրով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համար ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված գումարի բաշխումը՝ ըստ առանձին պետական ոչ առևտրային կազմակերպությունների:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ, որը բխում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կիրարկման անհրաժեշտությունից:


«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի տրման կարգը և վկայագրի ձևը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Արաբական միացյալ էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


Մեկ այլ որոշմամբ, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և ՀՀ արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը: ՈՒժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. սեպտեմբերի 4-ի «Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման կարգը հաստատելու մասին» N 559 որոշումը:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ: Որոշման ընդունման նպատակը, տնտեսական մրցակցության պայմաններում, գիտական ներուժի նպատակասլաց օգտագործումն ու ինովացիոն գործունեության խթանումն է: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի: Այդ կապակցությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 22-ի N 1127-Ն որոշման մեջ:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից հետ վերցնել վերջինիս ամրացված Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցի N 11 հասցեում գտնվող 108 քմ մակերեսով, 1 մլն 760 հազար դրամ հաշվեկշռային արժեքով կաթսայատունը և ամրացնել «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի N 6 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի N 47 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախակողմյան (հյուսիսային) թևի առաջին հարկից 443 քմ և երկրորդ հարկից 429 քմ մակերեսով շենքի մասը հետ է վերցվել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամին շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1441-Ա որոշման մեջ, որոնք բխում են գործող առանձին ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի կայուն պահպանման անհրաժեշտությունից: Մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին իր սեփականությունն հանդիսացող «Ոսկե գետակ» պանսիոնատի (Կոտայքի մարզ, Արզականի վարչական տարածք), հաշվեկշռային մեթոդով 110 մլն 878 հազար 300 դրամ գնահատված արժեք ունեցող գույքը՝ այդ թվում՝ պանսիոնատին հարակից ջրաբուժարանը (104.7 քմ), լողավազանը (189.2 քմ) և այլ գույքը, օտարել ուղղակի վաճառքի ձևով «Ն.Ա.Լ.» ՍՊԸ-ին:


ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև ֆինանսական համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերին համապատասխան, կառավարությունը լիազորել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ կնքել «Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրով նախատեսված ենթավարկային (վարկային) պայմանագրեր, համապատասխանաբար 8700609 եվրո և 6836193 եվրո գումարներով, տարեկան 0.75 տոկոս տոկոսադրույքով, սկսած 2015թ. մինչև 2045թ. մարման ժամկետով ընկերություններին վարկի տրամադրման մասին, առանց պարտավորության ապահովման միջոց պահանջելու: Գործադիրը լիազորել է նաև նշված ընկերությունների հետ կնքել հիշյալ ծրագրով նախատեսված դրամաշնորհային պայմանագրեր, համապատասխանաբար 4381720 եվրո և 3442864 եվրո գումարներով դրամաշնորհների տրամադրման մասին:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում քաղաքաշինության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչության և բնակարանային ու կոմունալ քաղաքականության բաժնի, ինչպես նաև ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական բաժին: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, քրեական, քրեակատարողական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին ևս: Որոշումներն ընդունվել են նշված օրենսդրական փաստաթղթերում ամրագրված դրույթների առավել հստակեցման, վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Գյումրու համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Գյումրու համայնքին՝ տարածքների գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի N 1636-Ն և 2003թ. սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշումներում, նկատի ունենալով հայկական շախմատի և ընդհանրապես սպորտի հանդեպ ունեցած մեծ ծառայությունները, ինչպես նաև ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, գործադիրը որոշել է «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը» կոչել Հենրիկ Գասպարյանի անվամբ:


Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1999թ. փետրվարի 24-ի «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ՝ վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները ապահովելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, համապատասխան փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում, յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը նշել որպես Երևանի օր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ