Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հունիսի 2005

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, խորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազնավարության և դրա միջոցառումների ծրագրի իրականացման, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Դանիելյանը: Նա նշել է, որ քննարկվող ոլորտում աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով, գլխավոր դատախազության կոլեգիայում հաստատվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների» ծրագրի կատարման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության 2004թ. լրացուցիչ միջոցառումների ծրագիրը, որը վերաբերել է դատախազության գրեթե բոլոր ստորաբաժանումներին: Այդ հիման վրա դատախազության մարմինների կողմից համալիր միջոցառումներ են իրականացվել մի շարք ուղղություններով: Մասնավորապես, ուսումնասիրվել է Հակակոռուպցիոն ծրագրի պահանջների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը՝ կրթության, տրանսպորտի և քաղաքաշինության ոլորտում, ջրային տնտեսության, տրանսպորտի և գյուղատնտեսության բնագավառներում իրականացվել են ստուգումներ՝ միջազգային վարկային ծրագրերի իրականացման գործընթացում, ինչպես նաև պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման և ծախսման ոլորտում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ներկայացնելով ԱՊՀ երկրներում և Հայաստանում տիրող հանցավորության ընդհանուր վիճակի համեմատական տվյալները, զեկուցողը փաստել է, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ վերջին մի քանի տարիներին նկատվում է հանցավորության նվազեցման կայուն միտում :


Ըստ նրա, իրավասու պետական մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման շնորհիվ, Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կոռուպցիոն ռիսկ պարունակող 352 հանցագործության դեպք՝ 2003թ. գրանցված 261-ի դիմաց, բացահայտվել են այնպիսի հանցագործություններ (օրինակ, ապօրինի ձեռնարկատիրության (23 գործ), կեղծ ձեռնարկատիրության (14 ) և այլն), որոնք նախորդ տարիներին քիչ են բացահայտվել, կամ ընդհանրապես չեն եղել: Հաղորդման համաձայն, 2004թ. ՀՀ-ում արձանագրված հանցագործությունների հետևանքով պետությանը և տնտեսվարող սուբյեկտներին պատճառված նյութական վնասը կազմել է 5 մլրդ 902 մլն դրամ, որից նախաքննության և նյութերի նախապատրաստման ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 632.7 մլն դրամը կամ 44.6 տոկոսը:


Զեկուցողը հաշվետու շրջանում կատարված աշխատանքներում կարևորել է նաև համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես, գլխավոր դատախազության կազմում կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ստեղծումը, կադրային քաղաքականության բարելավումը, «ՀՀ դատախազության աշխատակցի վարքագծի» կանոնագրքի հաստատումը և այլն:


Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրել նախարարությունների ու գերատեսչությունների հետ դատախազության առավել համագործակցված, արդյունավետ գործողությունների ապահովման, վերահսկողություն իրականացնող տարբեր մարմինների փոխհամաձայնեցված աշխատանքի, այդ համատեքստում նաև «Վերահսկողության մասին» ՀՀ օրենքի մշակման անհրաժեշտության վրա, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանը: Վարչապետը կարևորել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կատարվող աշխատանքների հրապարակայնության խնդիրը, ինչը մեծապես կնպաստի ժողովրդի մեջ պետության նկատմամբ վստահության աճին, յուրաքանչյուր քաղաքացու կողմից սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:


Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Կրթության և առողջապահության ոլորտներում հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգի մեթոդաբանությանը», որն առաջիմ անգամ է մշակվում մեր երկրում: Այն ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Աջակցություն տեղեկատվական հասարակությանը և ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի շրջանակներում: Կարևորվել է մեթոդաբանության դերը՝ ստեղծվելիք համայնքային դիտարկման խմբերի միջոցով, երկրում կոռուպցիայի աստիճանը որոշելու և դրա դեմ պայքարի հետագա քայլերը հստակեցնելու հարցում:


Նիստում խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել նաև խորհրդի անդամ, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի հաղորդումը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) փորձագետների՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին:


Հուլիսի երկրորդ կեսին նախատեսվող խորհրդի հաջորդ նիստում իրենց ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաղորդումներ կներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահները:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ