Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հունիսի 2005


Այսօր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման ու առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության փոխնարարաներ, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետները և 30 համայնքի ղեկավարներ:


Հանգամանորեն քննարկվել են համայնքների վարչական սահմանների լիարժեք նկարագրման, մասնավորապես, վիճելի հարցերի լուծման ուղիները: Մասնակիցները կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ներկայացրած առաջարկների հիման վրա որոշել են ըստ համայնքների հաստատել վարչական սահմանները: Առանձին դեպքերում՝ կապված արդյունաբերական հանգույցների տարածքների փոխանցման հետ, նիստը նախագահողը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեին՝ սահմանված կարգով, նախապատրաստել ՀՀ կառավարության որոշման նախագծեր և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի քննարկմանը:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ