Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հունիսի 2005


Այսօր՝ Լիտվայի Հանրապետություն ՀՀ վարչապետի պաշտոնական այցի երկրորդ օրը, առավոտյան Լիտվայի կառավարության շենքում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ, որին հետևել է երկու երկրների կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:


Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալգիրդաս Բրազաուսկասին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Կարևորելով վերջին տարիներին երկկողմ շփումների, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելությունների նկատելի ակտիվացումը, նա վստահություն է հայտնել, որ իր այս առաջին պաշտոնական այցը ևս կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը, քանի որ լավ առիթ է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:


Հայաստանի կառավարության ղեկավարը մեր երկրի համար Լիտվայի հետ համագործակցության ակտիվացումը ցանկալի է համարել անցումային շրջանի առավել արդյունավետ հաղթահարման, դրական և ուսանելի փորձի յուրացման ու փոխգործակցության շրջանակների ընդլայնման առումով:


Զարգացման եվրոպական ուղին ընտրած Հայաստանի համար կարևորելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հարավային Կովկասի ընդգրկումը, նա նշել է, որ մեր երկրում արդեն իսկ հիմնարար աշխատանք է կատարվում եվրաինտեգրման ուղղությամբ: Մասնավորապես, ս.թ. հունիսի 16-ին Հայաստանը պաշտոնապես Եվրոպական հանձնաժողովի դիտարկմանն է ներկայացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում համատեղ Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այդ շրջանակներում դիտարկել ԵՄ անդամ պետությունների՝ Լիտվայի հետ ավելի լայն համագործակցության հնարավորությունները: Ըստ նրա, եվրաինտեգրման բնագավառում Լիտվայի կուտակած փորձը՝ հատկապես պետական համակարգում գործուն կառուցվածքային միավորների ձևավորման, եվրաինտեգրման հարցերով համապատասխան մասնագետների պատրաստման ու վերապատրաստման և այլ հարցերում, կարող է օգտակար լինել Հայաստանի համար:


Լիտվայի վարչապետը ևս արտահայտվել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու օգտին, հավաստելով նաև եվրաինտեգրման ճանապարհին սեփական փորձի փոխանակման , դժվարությունների հաղթահարման գործում Հայաստանին աջակցելու Լիտվայի կառավարության պատրաստակամությունը: Անդրանիկ Մարգարյանը և Ալգիրդաս Բրազաուսկասը կարևորել են նաև Հայաստանի ու Լիտվայի ներկայացուցիչների սերտ համագործակցությունը ինչպես եվրոպական կառույցներում, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը, մասնավորապես, մեծ նշանակություն է տալիս Հայաստանի առավել ակտիվ ընդգրկմանը Եվրամիության հովանու ներքո Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչն իր դրական ազդեցությունը կունենա ինչպես տարածաշրջանի տնտեսական զարգացման, այնպես էլ հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա: Այդ համատեքստում նա կորևորել է Լիտվայի դերը 3 3 (Բալթյան Հարավկովկասյան երկրներ) ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության գործում: Ըստ ՀՀ վարչապետի, Հայաստանն ակնկալում է Լիտվայի աջակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության հարցում, մանավանդ որ բոլորովին վերջերս Հայաստանն արդեն իսկ պաշտոնապես ՆԱՏՕ-ին է ներկայացրել Անհատական գործընկերության և գործողությունների ծրագիրը:


Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև կայուն քաղաքական երկխոսության գոյությունը, զրուցակիցները, միաժամանակ, նշել են երկկողմ տնտեսական հարաբերությունների դեռևս ցածր մակարդակը, ապրանքաշրջանառության փոքր ծավալները: Ընդգծելով երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ու շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, նրանք հուս են հայտնել, որ այցի շրջանակներում անցկացվելիք գործարար համաժողովը նոր ազդակ կհանդիսանա հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, այդ առումով մեծ դերակատարություն ունեն նաւ Հայաստանում գործող առևտրատնտեսական ոլորտի ենթակառուցվածքները՝ Զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, որոնք պետք է ընդլայնեն համագործակցությունը Լիտվայի նմանատիպ կառույցների հետ:


Ընդլայնված կազմով հանդիպմանը, տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար, վարչապետները կարևորել են օտարերկրյա ներդրումների խրախուսման փորձի փոխանակման, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների, գիտատեխնիկական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարների խնդիրները: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում, հատկապես վերջին տարիներին արձանագրվել են որոշակի հաջողություններ, տնտեսական աճ, օտարերկրյա ներդրումների համար ստեղծվել է բարենպաստ օրենսդրական դաշտ, ինչի շնորհիվ, ըստ նրա, օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան միջին աճը 2000-2004թթ. կազմել է շուրջ 20 տոկոս:


Հաշվի առնելով, որ Լիտվայի՝ Եվրամիությանն անդամակցելուց հետո երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության համաձայնագիրը, վարչապետները կարևորել են նաև Հայաստանի և Լիտվայի կառավարությունների միջև «Ներդրումների և փոխադարձ պաշտպանության մասին», «Գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման գործընթացների ակտիվացումը: Հանդիպման ժամանակ երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտների թվում նշվել են նաև գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տրանսպորտի, ռազմական, սոցիալական, կրթության, գիտության և մշակույթի բնագավառները:


Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ԼՀ վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի համատեղ մամուլի ասուլիսը:


ԼՀ կառավարությունից ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները մեկնել են Լիտվայի նախագահի նստավայր, որտեղ «Երկնագույն» սրահում կայացել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:


Շնորհակալություն հայտնելով այցի ընթացքում ցուցաբերվող ջերմ ընդունելության համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է տարբեր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը հայ-լիտվական հարաբերությունների հետագա խթանման համար: Այդ առումով նա ընդգծել է հատկապես 2002թ. հունիսին ՀՀ նախագահի ու 2003թ. սեպտեմբերին Լիտվայի նախագահի՝ փոխադարձ այցելությունների նշանակությունը երկկողմ համագործակցությունը խթանելու գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դրան կնպաստի նաև ՀՀ կառավարական պատվիրակության ներկա այցը Լիտվա: Նա նշել է, որ Հայաստանում ևս մեծ ակնկալիքներով են սպասում ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կատարելիք պարոն Վալդաս Ադամկուսի նախատեսվող այցին:


Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը նույնպես, հավաստելով եվրոպական ընտանիքին ինտեգրման, եվրոպական քաղաքական ու տնտեսական չափանիշներին համապատասխան պետության կայացման ուղու ընտրության Հայաստանի հաստատակամությունը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հայաստանի ընդգրկումը մեծ հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի հետ մեր երկրի հարաբերությունների խորացման համար:


Տեղեկացնելով, որ ս.թ. հունիսի 16-ին Հայաստանը պաշտոնապես Եվրահանձնաժողովի դիտարկմանն է ներկայացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համատեղ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը, վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել Լիտվայի հետ համագործակցության հնարավորությունները՝ Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Նախագահ Վալդաս Ադամկուսը հավաստել է, որ զարգացման եվրոպական ուղին ընտրած Հարավային Կովկասի երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունները Լիտվան դասում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին, փորձելով կապող օղակի դեր ստանձնել Եվրամիության և այդ երկրների միջև: Այդ առումով Լիտվայի նախագահը մեկ անգամ ևս հաստատել է եվրաինտեգրման գործընթացի դժվարությունների հաղթահարման գործում Հայաստանին աջակցելու, այդ ճանապարհին իր կուտակած փորձը փոխանցելու պատրաստակամությունը:


Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության զարգացման խմդիրներին, կողմերը կարևորել են այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԽ-ի գործադրած ջանքերը, որոնք նպատակաուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում ևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընգծել է Լիտվայի առաջատար դերը 3 +3 (Բալթյան Հարավկովկասյան երկրներ) նախաձեռնության գործում: Իր հերթին, նախագահ Վալդաս Ադամկուսը հավաստիացրել է, որ լիտվական կողմը շարունակելու է պարզաբանել այդ նախաձեռնության կարևորությունը Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Սկանդինավյան երկրների իր գործընկերներին:


Զրուցակիցները երկու երկրների համագործակցության սերտացումը կարևորել են նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին՝ տարածաշրջանում կայունության և անվտագության ամրապնդման տեսանկյունից: ՀՀ վարչապետը նշել է, որ ակնկալում է Լիտվայի աջակցությունը՝ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման, այդ երկրի հետ հարաբերությունների բարելավման, ինչպես նաև ԵՄ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:


Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացի հետ կապված, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Վալդաս Ադամկուսը կարևորել են նաև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր Եվրամիության հետ, որին արդեն մեկ տարուց ավելի անդամակցում է Լիտվան: Այդ կապակցությամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական համագործակցության մակարդակը, ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն հետ են մնում քաղաքական հարաբերությունների զարգացումից, ինչը նույնպես քննարկվել է այսօր վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ հանդիպմանը: Միաժամանակ, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հայ-լիտվական տնտեսական փոխշահավետ համագործակցութունը ունի ներուժ, որի օգտագործումը, անկասկած, դրականորեն կանդրադառնա երկու երկրների տնտեսությունների վրա: Այդ տեսակետից կողմերն ընդգծել են ներկա այցի շրջանակներում կազմակերպվելիք հայ-լիտվական գործարար համաժողովի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական կապերի, գործարար շփումների ակտիվացման համար:


ԼՀ նախագահի հետ հանդիպումից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է «Անտակալնիս» պանթեոն և ծաղկեպսակ դրել Անկախության համար զոհվածների հուշարձանին:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և նրա տիկնոջ պատվին Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսի և նրա տիկնոջ անունից տրված ճաշից հետո, վարչապետը և ՀՀ պատվիրակության անդամներն այցելել են Վիլնյուսի քաղաքապետարան: Քաղաքապետի ուղեկցությամբ նրանք դիտել են քաղաքապետարանի նոր շենքը, ծանոթացել քաղաքի և ենթակառուցվածքների զարգացման նախագծերին:


Օրվա երկրորդ կեսին ՀՀ պատվիրակության անդամները մեկնել են Ցեղասպանության և դիմակայության հետազոտական կենտրոնի Ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:


Երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և նրա տիկնոջ պատվին պաշտոնական ճաշկերույթ է տրվել ԼՀ վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի և նրա տիկնոջ անունից:


Վաղը նախատեսվում է վարչապետի հանդիպումը Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ