չորեքշաբթի, 6 հուլիսի 2005
Այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։
Նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Քննարկվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա անցկացման ընթացքը, նախատեսվել է Ռուսաստանի տարվա եզրափակիչ միջոցառումների լայն ծրագիր։ Քննարկվել է նաև հաջորդ տարի նախատեսված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրի նախագիծը։
Նույն օրը նախարար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլևի հետ։ Քննարկվել են նախարարությունների միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդեն իսկ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև։