Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հուլիսի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշել է սահմանել ապահովագրական սակագների հիմնավորման կարգը և հաստատել է այդ սակագների հիմնավորման հայտի և հաշվետվության ձևերը: Ներկայացված կարգի համաձայն, ապահովագրողն իր կողմից կիրառվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի սակագների հիմնավորումն ամեն տարի մինչև օգոստոսի 1-ը, իսկ նախքան նոր ապահովագրավճարի կիրառումը առնվազն 45 օր առաջ, լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում գրություն՝ կից ապահովագրական սակագների հիմնավորման հայտով յուրաքանչյուր տեսակի համար առանձին: Նիստում հաստատվել է նաև վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը, վերաապահովագրման հայտի ձևը: Ըստ կարգի, ապահովագրողը կարող է ապահովագրության գնահատման մասին օրենսդրության և հիշյալ կարգի համաձայն, ապահովադրի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները փոխանցել ֆինանսական պաշտպանություն ընդունող ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ապահովագրական, ինչպես նաև վերաապահովագրական ընկերությանը՝ ապահովագրված որոշակի ռիսկերի փոխանցման միջոցով:


Կառավարության անդամները հաստատել են նաև ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը: Նշվել է, որ այդ որոշման ընդունումը կհստակեցնի տարբեր նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների որակի ստանդարտների մշակումն ու հաստատումը, կնպաստի սահմանային թույլատրելի արտահոսքերի մեծությունների սահմանման անհատական մոտեցմանը՝ ելնելով տեղանքի և հարևանությամբ գտնվող Էկոհամակարգերի առանձնահատկություններից:


Քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում արհեստագործության զարգացման հայեցակարգը: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարին հանձնարարվել է՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի ու Գիտության և կրթության նախարարների հետ 6-ամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել «Արհեստագործության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Նիստում հաստատվել է «Հաշմանդամների վերկանգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը»: Ծրագիրը պետության կողմից երաշխավորված և ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին ավճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 28-ի N787 որոշման մեջ, կառավարության անդամները որոշել են «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ի և «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի լուծարման գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2008թ. մարտի 31-ը, որի ընթացքում Լոռու մարզպետարանի և լուծարային հանձնաժողովների կողմից կձեռնարկվեն լուծարային գործընթացն արագացնելու և ընկերությունների առկա պարտավորությունները մարելուն ուղղված գործնական քայլեր:


Գործադիրը որոշել է համաձայնություն տալ մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկություններին, մասնավորապես՝ «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2005-2006թթ. ֆինանսական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև աշխատանքի և զբաղվածության բնագավառում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստայի և էլեկտրոնային կապի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Համաձայնություն է տրվել նաև «ՀՀ գլխավոր դատախազության և Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին», « ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


«Գույքի փոխանակության թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության 2003թ. N1858-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը թույլատրել է «Կոմետա» ԲԲԸ-ին պատկանող Երևանի Աբելյան 6 հասցեում գտնվող 973 քառ. մետր ընդահանուր մակերեսով տարածքի փոխանակումը «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Ալիխանայան եղբ. 2 հասցեում գտնվող N 21 շենքից 675 քառ. մետր մակերեսով համարժեք տարածքի հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելով փոխանակության պայմանագիր: Նշված գործարքի հետևանքով վերոհիշյալ ՊՈԱԿ-ին հանձնված տարածքի օտարումը «Հայբուսակ համալսարան» ՍՊԸ-ին, ըստ որոշման, պետք է կատարվի կողմերի համաձայնությամբ որոշվող պայմաններով, բայց ոչ պակաս արժեքով, քան 25 մլն դրամը (ներառյալ ԱԱՀ):


ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2004թ. հունիսի 10-ի N 945-Ն որոշման մեջ ևս փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որը լիցենզավորման կարգում պետական տուրքի վճարման հետ կապված դրույթները հստակեցնելու նպատակից բացի, զբոսավարի և ուղեկցորդի անվանաքարտ կրելու կարգը հաստատելու համար իրավական հիմք է ապահովում:


Կազմակերպությունների և սերտիֆիկացման մարմինների միջև երկիմաստ մեկնաբանությունները բացառելու նպատակով, նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 12-ի N 1170 -Ն որոշման մեջ ևս:


Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիրը փոփոխող լրացուցիչ արձանագրության կնքման առաջարկությանը»:


Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Այն նպատակ ունի հստակեցնել շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ինչպես նաև շինարարական արտադրության կամ ընդուման նորմերի խախտումներ կատարելու պարագայում յուրաքանչյուր խախտման համար կիրառվող համապատասխան տուգանքի նշանակման դեպքերը: Նախագծով հստակեցվել է նաև շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացումը չապահովելու դեպքում՝ կառուցապատողի նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը:


Գործադիրը որոշել է հաստատել Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկան հիմքում դրվող նորմաները:


Կառավարության մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելով, որոշվել է Վայոց Ձորի մարզպետարանի ենթակայության Գողթանիկի տարրական դպրոցը վերակազմակերպել Գողթանիկի հիմնական դպրոցի:


Գործադիրը հաստատել է 2005թ. պետբյուջեով նախատեսված ռազմագիտության կաբինետների վերականգնման գծով պետական պատվերը և տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովման ծրագրի ֆինանսավորման չափերը:



Նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը տարընթերցումների տեղիք չտալու նպատակով ավելի է հստակեցնում Ազգային հանձնաժողովի անդամ նշանակվելու հետ կապված գործող օրենքի դրույթը: Փոփոխությամբ գործող օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկվում է շարադրել՝ «Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ» խմբագրությամբ:


Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, կառավարությունը որոշել է Երևանի Սեբաստիա փողոցի տրամվայի շրջադարձի հետնամասի հատվածում «Փարոս» ռեստորանի հարակից տարածքից 2 հազ. քառ.մետր մակերեսով հողամասը՝ անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրատվություն, տրամադրել զոհված սպա Գուրգեն Մարգարյանի մորը՝ Շուշանիկ Մինասյանին:


Կառավարության 2002թ. նոյեմբերին 28-ի թիվ 2018-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը հիշյալ որոշմամբ հաստատված միջին խմբի պաշտոնների ցանկում ավելացրել է նաև ուսումնական ասիստենտի պաշտոնը:


Մեկ այլ որոշման մեջ փոփոխությամբ՝ ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները շարադրվել են նոր խմբագրությամբ:


Գործադիրը ուժը կորցրած է ճանաչել 2003թ. հունիսի 5-ի «Մեկ տարվանից ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 763-Ն որոշումը, քանի որ այդ կարգը սահմանելու լիազորությունը ՀՀ կառավարությանը վերապահելու վերաբերյալ դրույթը և որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվել են ՀՀ մաքսային օրենսգրքով:


Կառավարությունը հաստատել է Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների վարչական սահմանների նկարագիրը և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը որոշել է անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքներին:


Նիստում որոշվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի թիվ 50 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ից հետ վերցնել 3524,6 քառ. մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը: Վերջինիս թույլատրվել է գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Չեսս շախմատային ակադեմիա» ՍՊԸ-ին:


Լոռու մարզի մի շարք դպրոցների, Դսեղի համաբուժարանի և Վանաձորի սոցծառայության տարածքային կենտրոնի գազաֆիկացման նպատակով, կառավարությունը որոշել է տնտեսված միջոցներից վերաբաշխում կատարելով՝ Լոռու մարզպետարանին հատկացնել 30 մլն. դրամ:


Կառավարության որոշմամբ Արարատի մարզի Արևշատի և Կանաչուտի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն է կատարվել, ըստ որի համայնքների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից որոշակի հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով օտարելու համար:


Գործադիրն այսօր որոշում է կայացրել նաև անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին: Սահմանվել է, որ այդ մոնիտորինգն իրականցնող ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը գյուղատնտեսության նախարարությունն է: Որոշվել է նաև ստեղծել «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումն է:


Կառավարությունը քննարկել և համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության միջև ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ» համաձայանագիրը ստորագրելու առաջարկությանը:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ