Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հուլիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մոհամադ Էլ-Բարադեյին: Կարևորելով Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը և շնորհակալություն հայտնելով գործակալությանը՝ մինչ այժմ ցուցաբերած շահագրգիռ աջակցության համար, վարչապետն ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգում իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի, ուստի ատոմակայանի անվտանգության բարձրացման գործընթացն առաջնահերթություն է մեր երկրի համար: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱԷՄԳ-ի օժանդակությունն այդ հարցում ևս: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման իր քաղաքականությանը և ընդունում է միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործման գործելակերպը: Նա տեղեկացրել է զրուցակցին, որ Հայաստանը միացել է գործակալության բոլոր հիմնական փաստաթղթերին, անցյալ տարի՝ 2004 թվականին, վավերացրել է նաև Միջուկային անվտանգության կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը և հաստատակամ է իր վրա վերցրած հանձնառությունները կատարելու հարցում:

Վարչապետը խոսել է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերի և նախատեսվող ծրագրերի մասին, նշելով, որ ՀՀ կառավարությունը՝ որպես երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության պահպանման և ամրապնդման ռազմավարական խնդիր է դիտարկում նոր ատոմային էներգաբլոկների կառուցումը: Մոհամադ Էլ-Բարադեյը, այս կապակցությամբ նշել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորման գործում կարող է աջակցել Հայաստանին՝ լավագույն լուծումն ունենալու համար: Նա նշել է, թե իր այցի ընթացքում ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցում լուրջ առաջընթաց է արձանագրել, չնայած կարծում է, որ բավականին անելիքներ էլ դեռ կան: Պարոն Էլ-Բարադեյը կարևորել է հատկապես համակարգված ծրագրի մշակումը, որտեղ կամրագրվեն իրականացվելիք բոլոր միջոցառումները՝ ըստ ժամկետների և ֆինանասական միջոցների: Դա, նրա կարծիքով, զգալիորեն կհեշտացնի նաև այս հարցում դոնորների հետ աշխատանքը: ԱԷՄԳ տնօրենը գոհունակությամբ է խոսել ատոմային էներգետիկայի բնագավառից բացի, ռադիոլոգիայի և ռադիոթերապիայի բնագավառներում արդյունավետ համագործակցության մասին:

Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությունից ելնող՝ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ևս: Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ պարոն Մոհամադ Էլ-Բարադեյի այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության զարգացման համար:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ