երկուշաբթի, 1 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Պարույր Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
Համառոտ կենսագրական տվյալներ
Պարույր Կարապետյանը ծնվել է 1959թ., Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում:
1977-1980թթ. սովորել է Երևանի Սննդի արդյունաբերության տեխնիկումում, 1986-1991թթ. ընդունվել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը՝ ստանալով գիտնական-ագրոնոմի որակավորում:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980թ.՝ աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի «Անաստասավանի», և «Շահումյանի» անվան կոլտնտեսություններում: 1991-1998թթ. Երևանի «Սեբաստիա» հյուրանոցում աշխատել է որպես ավագ ադմինիստրատոր-տնօրեն: 1998-1999թթ. ընտրվել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի ղեկավար, իսկ 1999-2003թթ.՝ ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, անկուսակցական է: