երեքշաբթի, 9 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դիպակ Վոհրային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ ու շահագրգիռ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Դեսպան Դիպակ Վոհրան ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանում, որտեղից հեռանում է բավականին լավ տպավորություններով ու հիշողություններով: Նա տեղեկացրել է, թե Հայաստանից հետո դիվանագիտական առաքելությունը կշարունակի Սուդանում և արդեն հասցրել է տվյալներ հայթայթել հայ համայնքի մասին ու նախատեսում է սերտ կապեր հաստատել տեղի հայերի հետ:
Դեսպանը, հրաժեշտից առաջ ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին՝ իր աշխատանքի ամբողջ ընթացքում պատրաստակամորեն աջակցելու համար: