Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 օգոստոսի 2005

 

Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետի աշխատակազմի պետական քարտուղար Լարս Դանիելսոն Գուննարին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են այդ երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Հելեն Մարիա Էդուարդսը, Շվեդիայի արտաքին գործերի նախարարության առաջին քարտուղար Բյոմ Դուգլաս Ֆաջերբերգը և վարչապետի աշխատակազմի քաղաքական հարցերով խորհրդական Էլիզաբեթ Դանիելսոնը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում նպատակ ունենալով ծանոթանալ Հայաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների գործունեությանը, ՀՀ կառավարման համակարգին ընդհանրապես, ինչպես նաև տեղեկություններ ստանալ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցության ընթացքի և ԵՄ նոր հարևանության քաղաքականության մեջ Հայաստանի առավել ընդգրկվածության հնարավոր ծրագրերի մասին, պատվիրակության անդամները հանդիպման սկզբում նախ համառոտ ներկայացրել են մինչ այս ՀՀ ԱԺ-ում, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններում ունեցած հանդիպումների արդյունքները, քննարկված հարցերի շրջանակը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից հյուրերը հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքով, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով: Հանդիպման ընթացքում պարոն Դանիելսոն Գուննարի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի բարեփոխումներին ու առկա խնդիրներին, գենդերային հավասարության և պետության մեջ կանանց դերի բարձրացման ու նրանց ներուժի լիարժեք օգտագործման հարցերին, կառավարության տնտեսական քաղաքականությանն ու գերակա ոլորտներին: Շվեդ պաշտոնյաներին հատկապես հետաքրքրել են էներգետիկայի բնագավառում, այդ թվում՝ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում կառավարության մոտեցումներն ու ծրագրերը, քանի որ Շվեդիայում վերջին շրջանում այդ խնդիրները ևս բավականին արդիկան են եղել և լուրջ քննարկումների գործընթաց են անցել:

Շվեդիայի Թագավորության վարչապետի աշխատակազմի պետական քարտուղարը նշել է, թե իր երկիրը պատրաստակամ է, հարկ եղած դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում: Նա նաև ներկայացրել է մի շարք բնագավառներում Շվեդիայի փորձը, որը կարող է օգտակար լինել Հայաստանին:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ