չորեքշաբթի, 24 օգոստոսի 2005
Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բուդապեշտի կենտրոնի համայնքապետ, պառլամենտի անդամ, վարչապետի ավագ խորհրդական, Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի հեղինակ Պոլ Շտեյներին և նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Բուդապեշտի կենտրոն և 18-րդ շրջան համայնքների ու ՀՀ Երևանի Կենտրոն համայնքի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի միջև համագործակցության հաստատման հարցեր: Հյուրերի խնդրանքով նախարար Հովիկ Աբրահամյանը նրանց ծանոթացրել է նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումների, մասնավորապես՝ Երևան քաղաքի կառավարման մոդելի քննարկման ընթացքին: