հինգշաբթի, 25 օգոստոսի 2005
Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի Հայաստանի հարցերով տնօրեն Ալեքս Ռասինին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Քննարկվել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, ինչպես նաև հիմնադրամին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության հայտը: Նախարար Հովիկ Աբրահամյանը հյուրերին ծանոթացրել է նաև կառավարության կողմից Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: