Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում հաստատվեց «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը», որով նախատեսվում է բնակչության առավել ծանր պայմաններում գտնվող չզբաղված կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամներին որոշակի ժամկետներում ապահովել նպաստով, որի համար հիմք կհանդիսանա նրանց՝ հասարակական աշխատանքներում ընդգրկված լինելու փաստը: Նախագծում հստակ տրված է «հասարակական աշխատանք» հասակացության սահմանումը, դրա կազմակերպման ոլորտները, ծրագրերի հաստատման և իրականացման կարգը: Իրականացվող տարբեր ծրագրերը համակարգելու նպատակով նախատեսվում է Երևանում և մարզերում ստեղծել հասարակական հիմունքներով գործող հանձնաժողովներ: Որոշմամբ հաստատվեց 2001 թ. պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ մարզերի (Երևան քաղաքի)՝ հաշվի առնելով գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը: Գործադիրը հաստատեց Լոռու և Արագածոտնի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը, որոնք նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Նշվեց, որ օպտիմալացման հիմնական նպատակը բուժհաստատությունների կառուցվածքային փոփոխությունների իրականացման ճանապարհով՝ առկա առողջապահական համակարգը բնակչության իրական պահանջարկին համապատասխանեցնելն է, ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետության, բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացումը: Մարզպետներին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ազատված շենքերի հետագա օգտագործման և տնօրինման մասին առաջարկություններ: Կառավարությունն արձանագրային որոշմամբ հավանություն տվեց ՀՀ-ում 2000 թ. երաշտի հետևանքների վերացման ծրագրի իրականացման ընթացքի մասին հաղորդմանը: Գործադիրը բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ շնորհեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին: Վարչապետը քաղաքաշինության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում վերանայել հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի ցանկը՝ հաշվի առնելով ներկայում գործող չափորոշիչները: Նիստում ընդունվեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին որոշում, որով մասնավորապես հաստատվում է համատեղ բազավորման աերոդրոմների օգտագործման կարգը և ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում գործող օդանավակայանների ցանկը: Վերջինում ներառված են Երևանի «Զվարթնոց» միջազգային, Գյումրիի «Շիրակ» և «Ստեփանավան» օդնավակայանները: Կառավարությունը հաստատեց ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը: Դրանով կանոնակարգվում են նշված գործառույթները, որոնք իրականացվում են ՀՀ աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, ինչպես նաև դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով: ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանումները գրանցվում և հաշվառվում են հայերեն՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Նիստում ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկային տեսչության մարմիններին տեղեկությունների ներկայացման նպատակով դրանցում ներառման ենթակա հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափի սահմանման մասին որոշում: Ըստ դրա, ԱԱՀ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություններին ներկայացվող տեղեկություններում ներառում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարար կազմակերպություններից ստացված և իրենց կողմից դուրս գրված այն հարկային հաշիվները, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ԱԱՀ-ի) գերազանցում է 500 հազար դրամը: Որոշման մեջ նշված տեղեկություններում ներառվում են այն հարկային հաշիվները, որոնք վերաբերում են 2001 թ-ի հուլիսի 1-ից հետո իրականացված գործարքներին: Գործադիրը որոշեց ԱԺ ներկայացնել «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թ. գործունեության տարեկան հաշվետությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում տնակային եղանակով դպրոցի աշխատանքները կազմակերպելու և շահագործման հանձնելու նպատակով, որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,5 մլն դրամ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ