հինգշաբթի, 1 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված ծրագրի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների (կազմակերպությունների) և հանձնաժողովի քարոզչական խմբի աշխատանքները գնահատվել է բավարար: Հանձնաժողովի անդամները տեղեկատվություն են ներկայացրել իրենց տրված հանձնարարականների կատարման և իրենց մասնակցությամբ Հայաստանում ու արտերկրում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մինչ այժմ զգալի աշխատանք է իրականացվել, որոնց արդյունքներն զգալի են: Կրկին ընդգծվել է հանձնաժողովի քարոզչական աշխատանքային խմբի ակտիվ գործունեության կարևորությունը՝ արված աշխատանքները, այդ թվում՝ հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր լեզուներով տպագրված և տպագրվելիք գրքերը, թողարկված և մինչև տարեվերջ դարձյալ թողարկվելիք լազերային սկավառակները, տեսանյութերը, քարտեզները և այլ նյութեր նպատակային օգտագործելու տեսանկյունից: Այս առումով տրվել են նոր հանձնարարականներ:
Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվորեն մասնակցելու համար, այսօրվա նիստում, մի շարք անձինք խրախուսվել են վարչապետի շնորհակալագրով: