Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 սեպտեմբերի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Բրյուս Վիդալին:


Շնորհավորելով տիկին Կոնսուելո Վիդալին Հայաստանյան գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այսուհետ ևս Հայաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող աշխատանքներին, համագործակցել նրա բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի համակարգի մարմինների կողմից մեր երկրի հետ գործնական համագործակցության համար, ընդգծելով, որ 1993թ. Հայաստանյան գրասենյակի հիմնումից ի վեր, առանց այդ աջակցության անհամեմատ դժվար կլիներ իրականացնել Հայաստանի կառավարության ձեռնարկած բարեփոխումները, մասնավորապես, աղքատության հաղթահարման, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության տարբեր ձևերի դեմ պայքարի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներում: Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և հովանավորությամբ պատրաստված Մարդկային զարգացման զեկույցների դերը՝ Հայաստանում անցումային ժամանակաշրջանում մարդկային զարգացման իրավիճակի լուսաբանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:


Տիկին Կոնսուելո Վիդալը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը առաջիկայում ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հազարամյակի զարգացման ծրագիրն իրականացնելու և մինչև 2015թ. աղքատության նվազեցմանն ուղղված նպատակներին հասնելու համար, կնպաստի Հայաստանում տնտեսական զարգացմանն ու մարդկանց բարեկեցության ապահովմանը:


Նշելով, որ այս տարի նշանակալից է ՄԱԿ-ի համար, քանի որ տեղի է ունենալու համաշխարհային հեղինակավոր այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 60-րդ նստաշրջանը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Անդրանիկ Մարգարյանը, նա խնդրել է վարչապետին մասնակցել Նյու Յորքում կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումներին, խոստանալով մինչև մեկնումը Հայաստանի կառավարության ղեկավարին ներկայացնել նաև Հայաստանյան գրասենյակի կողմից արդեն իսկ նախապատրաստված Հազարամյակի նպատակների իրականացմանն ուղղված հերթական ազգային զեկույցը:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել տիկին Կոնսուելո Վիդալին մեր երկրում իր առաքելությունն իրականացնելու գործում և համագործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնել:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ