Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհուրդը քննարկել և բավարար է գնահատել Հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությունը՝ 2005թ. առաջին կիսամյակի գործունեության և ծրագրի իրականացման ընթացքի մասին: Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է, որ 2005թ. առաջին կիսամյակի համար նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ և ժամանակին կատարվել են: Տարեսկզբին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ քննարկվել է անտառվերականգնման նպատակով 2005թ. տարածքների ընտրության հարցը և մշակվել է երկու ծրագիր՝ «Երևանի անտառտնտեսության Արզնիի պուրակի ծառահատված տարածքի անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման» և «Երևանի անտառտնտեսության Նուբարաշենի անտառպետության ՋԵԿ-ի հարակից ծառահատված տարածքի անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման» համար: Պատվիրվել են հիշյալ ծրագրերի գծով անտառվերականգնման և ոռոգման ցանցերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Դրանց համաձայն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է համապատասխանաբար 171 մլն 48 հազար և 92 մլն 593 հազար դրամ: Մարտ ամսին ծրագրերը քննարկվել և հաստատվել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Անտառվերականգնման աշխատանքների գնումը որոշվել է իրականացնել մեկ աղբյուրից, իսկ ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքների գնումը՝ մրցութային կարգով՝ ՀՀ պետական գնումների գործակալության կողմից: Ըստ զեկուցողի, ներկայումս երկու ծրագրերի գծով աշխատանքները մոտենում են ավարտին: Արդեն ավարտվել է Նուբարաշենի տարածքի պոմպակայանի, էլեկտրական ենթակայանի և էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Արզնիի տարածքում մոնտաժվել են ոռոգման ցանցի հիմնական խողովակաշարերը: Վլադիմիր Մովսիսյանը նշել է, որ հաշվետու շրջանում քաղաքացիներից և կազմակերպություններից ևս բարեգործական նվիրատվություններ են ստացվել անտառի զարգացմանն աջակցելու համար: Մասնավորապես, 2005թ. ապրիլի 21-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի Ապարանի ջրամբարի հարակից տարածքի անտառտնկման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի միջոցների հաշվին: Ծրագրի նախագծային արժեքը կազմել է 10 մլն 730 հազար դրամ: Նշված ծրագրի գծով 5 հա անտառ հիմնելու աշխատանքների գնումը որոշվել է կատարել «Լանդշաֆտ դենդրոսերվիս» ՍՊԸ-ից: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում ծրագրի գինը կազմել է 8 մլն 850 հազար դրամ: Այդ աշխատանքներն արդեն կատարվել են: Ընթացքի մեջ են տնկարանների լրացումների աշխատանքները: Բացի այդ 2005թ. հիմնադրամը այլ կազմակերպություններից և իրավաբանական անձանցից ստացել է բարեգործական նվիրատվություններ, մոտ 17 մլն 760 հազար դրամի սահմաններում: Հաշվետվության համաձայն, 2005թ. առաջին կիսամյակում հիմնադրամի կառավարչական ապարատի պահպանման ծախսերը կազմել են 7 մլն 574 հազար դրամ՝ հաստատված նախահաշվով նախատեսված 13 մլն 728 հազար դրամի փոխարեն, այսինքն տեղի է ունեցել ծախսերի զգալի տնտեսում:

Նշվել է նաև, որ ի կատարումն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2005թ. մարտի 17-ի նիստի հանձնարարականի, մարտի 30-ին «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է 5 մլն դրամ՝ ՀՀ ճանապարհների ծառատնկման ծրագրի իրականացման համար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է անտառների վերականգնման և զարգացման նպատակով հատկացվող բյուջետային ու արտաբյուջետային ֆինանսական միջոցների ժամանակին տրամադրման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառային նոր տնկարկների համար ծառատեսակների փորձագիտական ընտրության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների սերտ համագործակցությունը:

Հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկվել է նաև խորհրդի արտագնա նիստեր հրավիրել այն վայրերում, որտեղ անտառվերականգնման աշխատանքներն ավարտվել են՝ դրանց արդյունքներին տեղերում ծանոթանալու համար:

Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ծագող հիմնախնդիրներին: Վարչապետը նշել է, որ արդեն իսկ հանձնարարվել է բնապահպանության նախարարին՝ ներկայացնել ջրի տակ մնացող անտառաշերտի մաքրման ուղղությամբ յուրաքանչյուր տարի ջրի բարձրացմանը զուգահեռ նախնական և արդեն ջրածածկ եղած ծառերից մաքրելու աշխատանքների ժամանակացույցը՝ ընդգծելով, որ լճի բարձրացման ծրագիրն իրագործվելու է և անտեղի են դրա հետ կապված մտահոգությունները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 21-ի N 1860- Ա (ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի 52-Ա որոշման խմբագրությամբ) որոշման համաձայն, Երևանի Նորքի անտառային ֆոնդի հողերի աճուրդային եղանակով իրացումից 2005թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ գանձվել է 857 մլն 677,5 հազար դրամ, որի 20 տոկոսը՝ 171 մլն 400 հազար դրամ, հատկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հիմնադրամի միջոցով անտառվերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով և մինչև տարեվերջ ակնակալվում է այդ եղանակով ևս որոշակի ֆինանսական միջոցների մուտք Հիմնադրամ:

Նիստում հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2005թ. ճշգրտված բյուջեն:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ