Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսին, որի հերթական այցի նպատակը Հայաստան՝ քրիստոնեության, իբրև պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումներին իր ներդրումը բերելն է: Բարոնուհին նախաձեռնել է ուխտագնացություն Արցախի և Հայաստանի պատմական վայրեր՝ միջոցառմանը մասնակից դարձնելով իր հետ ժամանած արտասահմանյան մի շարք երկրների չորս տասնյակ ուխտագնացների: Ուխտագնացությունն սկսվել է Արցախից: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Բարոնուհու հերթական այցը Հայաստան և բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը, շնորհակալություն հայտնեց հիշյալ նախաձեռնության համար, որը, ըստ նրա, օգտակար և գնահատելի է: Հանդիպման ընթացքում Բարոնուհի Քերոլայն Քոքսը վարչապետին ներկայացրեց Հայաստանի հետ կապված իր առաջիկա ծրագրերը, որոնք արժանացան Անդրանիկ Մարգարյանի հավանությանը, և նա պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել դրանց իրագործմանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ