Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

 

Սիրելի հայրենակիցներ,


Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: 14 տարի առաջ, սեպտեմբերի 21-ին ընտրելով անկախության ուղին` մեր ժողովուրդն իրականություն դարձրեց ազատատենչ իր նախնիների նվիրական երազանքը, հաստատեց աշխարհի քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների շարքում իր ազատ ու անկախ, արժանավայել կյանքը կերտելու աներեր ձգտումը, քաջ գիտակցելով, որ Անկախություն` նախ և առաջ նշանակում է ազգային արժանապատվության գիտակցում, հավատ սեփական ուժերին, ինքնիշխան պետություն և պետականության գաղափարով առաջնորդվող քաղաքացի, ազգային արժեքների պահպանում և համամարդկային արժեքային համակարգում այդ ամենի պատշաճ ներկայացում:

Անցած տարիները ցույց տվեցին, որ անկախության գաղափարի շուրջ համախմբվելով` մենք կարող ենք անձնվիրաբար հաղթանակել պատերազմի դաշտում և հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Արժանին մատուցելով անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին և քայլ առ քայլ կերտելով մեր անկախ պետականությունը, մենք չպետք է մոռանանք, որ տակավին երիտասարդ մեր պետությանն այսօր էլ լուրջ մարտահրավերներ են նետված, որոնք դիմագրավելու համար պետք է միասնական լինենք` զերծ պահելով պետությունը ցնցումներից, սեփական հավակնություններն ամեն ինչից վեր դասող կամ հայացքը մշտապես օտար տերություններին ուղղած «փրկիչներից», որոնց օտարահաճ տեսակը մեր ժողովրդի պատմության ընթացքում, ցավոք, դառը դասեր է թողել:

ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին մենք բոլորս` իշխանություններն ու քաղաքական ուժերը, ամբողջ հասարակությունը, դեռևս որոշակի աշխատանք ունենք կատարելու: Կարևորը` դրա համար կա բավարար կամք և ներուժ: Մենք արդեն զգալի առաջընթաց ունենք տնտեսական դաշտում, բանակաշինության բնագավառում, որոնք կարևոր երաշխիքներ են` անցած 14 տարիների մեր ձեռքբերումները պահպանելու և հետագայում մեր համազգային նպատակներին հասնելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում տոնական բարձր տրամադրություն:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ