Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 սեպտեմբերի 2005

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենի հետ:



Արձանագրելով հայ-ֆիննական հարաբերությունների ակտիվությունը, կողմերն արտահայտվել են դրանք զարգացնելու օգտին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Տարյա Հալոնենի այցը նոր ազդակ կհանդիսանա այդ գործընթացի խթանման համար: Մշտական քաղաքական երկխոսության պահպանման նպատակով, զրուցակիցները նպատակահարմար են համարել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների կազմակերպումը:



Կարևորելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում նաև Հայաստանի ընդգրկումը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ շրջանակներում Հայաստան-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը բխում է մեր երկրի կենսական շահերից և համապատասխանում է երկրում իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղվածությանը: Վարչապետը կարևորել է Եվրամիության անհատական մոտեցումը յուրաքանչյուր երկրի նկատմամբ և ոչ թե այդ գործընթացի փաթեթային իրականացումը մի քանի երկրների համար միաժամանակ, ինչն առկա էր Եվրախորհրդին անդամակցելիս: Նա ընդգծել է, որ մեր երկիրն ակնկալում է նաև Ֆինլանդիայի գործուն աջակցությունը «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացման խնդրում՝ որոշակի ծրագրերի մշակման և իրագործման եղանակով, երկու երկրների ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների համագործակցության միջոցով: Նշելով, որ տարածաշրջանի նկատմամբ Եվրոպական Միության հետաքրքրության աճի վկայությունն էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ դեսպան Հեյկկի Տալվիտիեի նշանակումը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում, Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել վերջինիս դերը Հայաստան-ԵՄ երկխոսության խորացման գործում:



Անդրադառնալով Եվրախորհրդի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Անդրանիկ Մարգարյանը զրուցակցին տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Բրյուսելում մեր երկիրն արդեն իսկ ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի (IPAP) փաթեթը: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի նաև Եվրախորհրդին անդամակցության հետ կապված պարտավորությունների հիմնական մասը:



Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանային համագործակցությունը՝ որպես անհրաժեշտ նախադրյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման, կայունության և փոխվստահության ձեռքբերմանն ուղղված միջոց: Անդրանիկ Մարգարյանը Ֆինլանդիայի նախագահին է փոխանցել նաև հայկական կողմի մոտեցումը տարածաշրջանային հարևան երկրների՝ մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ, ըստ որի Հայաստանը կարևորում է այդ երկրի կողմից սահմանների բացումը և փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանների: Վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում հայկական կողմն ակնկալում է նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆինլանդիայի աջակցությունը, մասնավորապես, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների գործընթացի շրջանակներում:



Հայաստանի կառավարության ղեկավարը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:



 



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ