Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հոկտեմբերի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանին:

Կարևորելով աշխարհի էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ծրագրային ապահովմամբ և մտավոր սեփականությամբ զբաղվող խոշորագույն ընկերության՝ «Սինոփսիս»-ի մուտքը Հայաստան, վարչապետը բարձր է գնահատել «Սինոփսիս Արմենիա»-ի մեկամյա գործունեությունը հայաստանյան շուկայում՝ ե՛ւ բարձրորակ կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ե՛ւ արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման առումով: Ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարության տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից են և այժմ մեծ ուշադրություն է դարձվում էլեկտրոնային կառավարության, տեղեկատվական հասարակության ծրագրերի ներդրմանն ու ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմանը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ «Սինոփսիս»-ի ծրագրերը միանգամայն համընկնում են այդ ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությանը, և գործադիրը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել ընկերությանը՝ մեր երկրում իր ծրագրերն իրականացնելու և զարգանալու գործում: Վարչապետը հատկապես կարևորել է բուհերում հաջողությամբ իրականացվող երիտասարդ կադրերի պատրաստման ու աշխատանքով ապահովման ծրագիրը, նկատելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգահեռ բարձրորակ մասնագետների մուտքը ամենատարբեր բնագավառներ զգալի խթան կհանդիսանան տնտեսության զարգացման համար:

Ռիչ Գոլդմանը վարչապետին տեղեկացրել է, որ այսօր «Սինոփսիս»-ը ստորագրել է ևս մեկ ընկերության՝ HPL Թեքնոլոջիս ընկերության ձեռքբերման վերաբերյալ պայամանգիր, որը «արտադրության համար նախագծման» (DFM) ոլորտում ամրապնդում է «Սինոփսիս»-ի դիրքերը՝ ընկերությանը դարձնելով կիսահաղորդիչների արտադրման ընթացքին անմիջականորեն կապված, նախագծումից-սիլիկոն համապարփակ հոսքի լուծումների առաջատարը, միաժամանակ ընդլայնելով DFM հետազոտման և մշակման իր մասնագիտական գիտելիքների կապիտալը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությունը՝ ՏՏ ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման համար, ընդգծելով, որ «Սինոփսիս»-ի մուտքը հայկական շուկա պայմանավորված է եղել հատկապես այդ հանգամանքով, քանի որ իրենց համար էականը ոչ թե հարկային կամ այլ արտոնություններն են, այլ միջավայրը, որտեղ ցանկացած ընկերություն, լուրջ մտադրություններ ունենալու դեպքում, կարող է ներդրումներ կատարել և արդյունավետ գործունեություն ծավալել: «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր տնօրենը նշել է, թե ի սկզբանե ընկերության համար կարևոր է եղել 3 հանգամանք՝ կառավարության աջակցության պատրաստակամությունը, բուհերում ուժեղ տեխնիկական ուղղվածությունը և համագործակցությունը ՏՏ ոլորտի համաշխարհային մակարդակի ընկերությունների հետ: Հայաստանի պարագայում, ըստ նրա, հիշյալ 3 հանգամանքն էլ առկա են, ինչը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր իրագործելու:

Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սերտորեն համագործակցել և անհրաժեշտության դեպքում՝ աջակցել ընկերությանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ