Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2005



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Տնտեսական  համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի  համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին:



Ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենատարբեր բնագավառներում համագործակցության բարձր մակարդակը, զրուցակիցներն այդ ամենում կարևորել են նաև Տնտեսական  համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը: Գոհունակությամբ է նշվել վերջին շրջանում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի մասին, որը ընթացիկ տարավա առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շուրջ 31 տոկոսով աճել է՝ կազմելով 120,4 մլն ԱՄՆ դոլար:



Ընդգծվել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը, և ձևավորված իրավապայմանագրային դաշտը՝ ստորագրված ավելի քան 160 միջպետական և միջկառավարական փաստաթղթերը, հնարավորություն են ընձեռում բոլոր բնագավառներում ընդլայնել ու զարգացնել համագործակցությունը:



Հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը, ըստ զրուցակիցների, զգալիորեն նպաստում են նաև Հայաստանում Ռուսաստանի տարվա ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, որոնք իրենց շարունակությունը կունենան 2006թ.՝ Ռուսաստանում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում: ՀՀ վարչապետը կարևորել է նաև երկու երկրների վարչական առանձին սուբյեկտների միջև ակտիվացող շփումներն ու համագործակցությունը, փոխայցելությունների ընթացքում ձեռքբերվող փոխշահավետ ու գործնական պայմանավորվածությունները: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական գործակցության հետագա ընդլայնմանը զգալիորեն կարող է նպաստել արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հաստատումը, և այս առումով Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Փոթի-Կավկազ երկաթուղալաստանավային հաղորդակցության կանոնավոր գործարկման հարցին, ինչը, ցավոք, դեռևս լիարժեք կյանքի չի կոչվում: Նա նաև ընդգծել է վրացական եկրաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցում մեր երկրի շահագրգռությունը, որը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, տնտեսապես շատ ավելի շահավետ է և զարգացման լայն հնարավորություններ է բացում ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Զրուցակիցները քննարկել են երկաթուղու շինարարությանը եռակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան, մասնակցության հնարավորությունները: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկաթուղու վերագործարկման հարցին հայկական կողմը ևս Վրաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար անդրադառնում է՝ փորձելով ակտիվացնել գործընթացը:



ՀՀ կառավարության ղեկավարն ու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինն անդրադարձել են նաև Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման խնդրին: Իգոր Լևիտինը վստահեցրել է, որ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերն աշխատում են, և ռուսական կողմը նույնքան շահագրգիռ է ձեռնարկությունները հնարավորինս շուտ գործարկելու հարցում: Հանդիպման ավարտին հույս է հայտնվել, որ այս տարեվերջին նաև ՌԴ վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ