Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների, և ցուցանիշների թիվ 1 ցուցակը և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 2 ցուցակը: Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարին հանձնարարվել է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել վերոհիշյալ ցուցակների կիրառման կանոնները: Կառավարության կողմից հաստատված այս որոշման նախագծով ճշգրտվել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների, և ցուցանիշների ցուցակները: Բացի այդ, ներկայացվել են արդյունաբերության այն ճյուղերն ու արտադրությունները, որոնք Հայաստանում եղել են և այժմ էլ կան, դրանք հնարավորինս համապատասխանեցվել են արդի իրողություններին, նաև ճշգրտվել են ցուցանիշների արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների անվանումները:

Օրենքի համաձայն, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին՝ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, եթե լրիվ աշխատանքային օրն զբաղված է եղել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, իսկ թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 59 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին՝ վնասակար, ծանր պայմաններում, եթե լրիվ աշխատանքային օրն զբաղված է եղել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ՀՀ համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգին: Նիստում քննարկված որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ հնարավորություն կընձեռվի հավանական ներդրողների համար առավել գրավիչ և մատչելի դարձնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքերը (նախկինում՝ անօգտագործելի) արդեն օգտագործվող արոտների, խոտհարքների և վարելահողերի համեմատությամբ, ինչպես նաև առավել արդյունավետ և ժամանակին ներգրավել գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (նախկինում՝ անօգտագործելի) գույքային շրջանառության մեջ, ապահովել գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (նախկինում՝ անօգտագործելի) աճուրդներում իրատեսական գնագոյացումների համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել հողի հարկի ձևավորման համար առավել արդարացի գնահատման դաշտ և անարդյունավետ հողօգտագործողներից առավել արդյունավետ հողօգտագործողներին հողերի փոխանցումը, նաև ապահովել հողի շուկայի հետագա զարգացման պայմաններ:

Կառավարության մեկ այլ՝ 2004թ. դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով, գործադիրը նպատակ ունի նպաստել համայնքային բյուջեների համալրմանը, հողի շուկայի հեռանկարային զարգացմանը և հողի հարկի բազայի ամբողջական ձևավորմանը: Նախագծով առաջարկվում է N 879-Ն որոշման N 4 հավելվածի նոր խմբագրություն, որը ցանկում ընդգրկված արտադրական օբյեկտների, դրանց դուստր ընկերությունների, մասնաճյուղերի (իրենց պատկանող, արտադրական նշանակության այլ օբյեկտների), ինչպես նաև գյուղատնտեսական արտադրական օբյեկտների սեփականատերերին հնարավորություն է ընձեռում սահմանված կադաստրային գներով ուղղակի վաճառքով ձեռք բերել իրենց պատկանող արտադրական օբյեկտների համար հատկացված հողամասերը:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը սահմանել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը: Որոշմամբ իրավունք է վերապահվել ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ պետբյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանելու ոստիկանության տեխնիկական սպասարկումն իրականացնող անձանց սահմանվածից ավելի բարձր աշխատավարձ՝ պահպանելով պաշտոնային դրույքաչափերի միջև եղած հարաբերակցությունը: Ոստիկանության պետին հանձնարարվել է՝ ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարել 2005թ. հունվարի 1-ից մինչև հիշյալ որոշման ուժի մեջ մտնելը գործող և որոշման համապատասխան կետի հավելվածով սահմանված դրույքաչափերի տարբերությունը:

Նիստում հաստատվել է նաև 2006թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը և այդ ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Ծրագրի նպատակն է ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից բարձր արդյունավետ և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով:

Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ճապոնիայի Անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի թիվ ARM-P1 փոխառության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքի հանձնաժողովի միջև ֆինանսավորման համաձայնագիր (ՏԱՍԻՍ-ի 2005թ. տարածաշրջանային գործողությունների ծրագիր)» կնքելու առաջարկությանը:

ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժական մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ՝ հստակ սահմանելով անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ վերակազմակերպել առողջահապության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» և «Առողջապահության տեղեկատվական վիճակագրական կենտրոն» ՓԲԸ-երը՝ «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» ՓԲԸ-ն միացնելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Նշվել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապաության ոլորտի հիշյալ կարևորագույն երկու կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման և նրանց առջև դրված խնդիրներին առավել արագ լուծման հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրել «Գիրք» հիմնադրամ և հաստատել է հիմնադրամի կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Սահմանվել է, որ «Գիրք» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, որին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 100.0 հազար դրամ՝ որպես գույքային ներդրում վերոհիշյալ հիմնադրամում: Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը, ըստ կանոնադրության, գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բնակչության տեղեկատվական ապահովումը և գրողների, հրատարակիչների, պոլիգրաֆիստների սոցիալական պաշտպանության իրականացումն է: Հիմնադրամի գործունեությունը կնպաստի նաև պետական աջակցությամբ հրատարակվող գրականության տարածման և իրացումից գոյացած միջոցների հետագա նպատակային տնօրինման հարցերի կարգավորմանը, այլընտրանքային ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՀՀ մշակույթի ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը:

ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն և դեկտեմբերի 5-ի N 2047 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Կապանի N 4, N 8 դպրոցները, նաև Տանձավերի և Լորի հիմնական դպրոցները վերակազմակերպվել են միջնակարգ դպրոցների և նրանց, ըստ այդմ, թույլատրվել է իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր:

Գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը՝ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 2005թ. հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Վերոհիշյալ որոշման համաձայն, կատարման ենթակա թվով 206 կետերից 19 կետ տեղափոխվել է 2005թ. չորրորդ եռամսյակ, 14 կետ հանվել է ցանկից: Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 173 կետերից, 2005թ. հոկտեմբերի 6-ի դրությամբ, կատարվել է 161 կետ կամ 93.1 տոկոսը: Չեն կատարվել ծրագրով նախատեսված ընդհանուր թվով 12 կետ կամ 6.9 տոկոսը, միջոցառումների ցանկից կատարված 161 կետից 55-ը կամ 31.8 տոկոսը կատարվել է ուշացումով:

Նիստում հավանություն է տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը, սահմանված կարգով, կներկայացվի ՀՀ ԱԺ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է գյուղական բնակավայրերի ցանկի որոշման համար որպես պարտադիր չափանիշ սահմանել մինչև 1000 բնակիչ ունենալը, 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական վայրերում գտնվող խանութներում, 10 քառ. մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակներում առաջարկվում է կիրառել հսկիչ-դրամարկղային մեքենաներ 2006թ. հունվարի 1-ից:

Նիստում որոշվել է նախկինում ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի բարձրագույն կուսակցական դպրոցին պատկանող, ներկայումս պետկառավարման որևէ մարմնի հաշվեկշռում չհաշվառված, Երևան քաղաքի Նորքի այգիներ N 227 հասցեում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ նշված շենքում բնակվող փախստական ընտանիքներին հետագայում իրենց կողմից զբաղեցրած տարածքները սեփականության իրավունքով, սահմանված կարգով, տրամադրելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն է կատարվել Վայոց Ձորի մարզի Հորբատեղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.8 հա արոտը փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Նույն նպատակով մարզի Գոմքի գյուղական համայնքի բնակավայրի հողերից 0.2 հա փոխադրվել է այդ կատեգորիա:

Որոշում է կայացվել նաև մի շարք մարզերի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Տավուշի մարզի Դեղձավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:

Գործադիրը հավանություն է տվել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում հավանության արժանացած «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծի լրամշակված տարբերակի հետ, սահմանված կարգով, կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ վերոհիշյալ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման ապահովմամբ:

Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2005թ. պետբյուջեում, իսկ ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ, որով առաջարկվում է ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով իրականացվող զբաղվածության 2 պետական ծրագրերի գծով ընթացիկ տարում տնտեսվող 83 մլն դրամը վերաբաշխման միջոցով տեղափոխել պետբյուջեով նախատեսված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող «Հաշմանդամներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագիր (64 մլն դրամ) ու ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (19 մլն դրամ):

Նիստում որոշվել է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 29-ի N 874-Ն որոշման մեջ, հաշվի առնելով, որ հիշյալ որոշմամբ հաստատված ծրագծով Մեղրի-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան ավտոմոբիլային ճանապարհահատվածը գերազանցում է որոշմամբ հաստատված 96,4 կմ երկարությունը: Նշվել է, որ աշխատանքային գծագրերը մշակելիս պարզվել է նաև, որ Վերիշեն-Շիշկերտ ճանապարհահատվածում հնարավոր չէ ապահովել գործող նորմերով նախատեսված կորերի շառավիղները և երկայնական կտրվածքների թեքությունները: Ծրագծի լրամշակված տարբերակը լիովին համապատասխանեցվել է գործող նորմերին, և ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 96,4 կմ:

Որոշվել է փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 18-ի N 345-Ն և N 347-Ն որոշումների մեջ: Որոշման նախագիծը, ըստ այն ներկայացնող Երևանի քաղաքապետի, մշակվել է ելնելով տարածքի քաղաքաշինորեն օպտիմալ օգտագործման խնդիրներից և ղեկավարվելով Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի դրույթներով: Ըստ այդմ, նպատակահարմար է համարվել Ծիծեռնակաբերդի խճուղու ձախակողմյան հատվածի փողոցին անմիջապես հարող տարածքը կառուցապատել հասարակական նշանակության կառույցներով, տարածքի հետին պլանում՝ առանձնատնային տիպի բնակելի շենքերով, իսկ Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան եզրագծով տրամադրված հողամասերն օգտագործել առանց կապիտալ կառուցապատման իրավունքի:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնել է Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 56 մլն 600 հազար դրամ ուղղել մայրաքաղաքի Աջափնյակ թաղային համայնքի Հալաբյան փողոցի N 45 վթարային շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորմանը:

Այսօրվա նիստում հաստատվել է նաև ԵՊՀ նոր կանոնադրությունը, և մայր բուհի առանձնահատկությունից բխող համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման մեջ:

Նիստում քննարկված մեկ այլ՝ ՀՀ 2005թ. պետբյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետբյուջեից գումար հատկացնելու մասին որոշմամբ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտների գումարն ավելացել է 4 մլրդ 824 մլն 199 հազար դրամով, նույնքանով ավելացել են ծախսերը, որոնք ուղղվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, Երևանի քաղաքապետին՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար, տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի երկկողմյա հատվածների ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար, Արմավիրի մարզպետարանին՝ Հոկտեմբեր և Բամբակաշատ գյուղական համայնքներին՝ յուրաքանչյուր մեկական միլիոն դրամի չափով աջակցություն ցուցաբերելու նպատակով, Արագածոտնի մարզպետարանին՝ մարզի Արագածոտն համայնքի կողմից ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման համար համաֆինանսավորման նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով, Վայոց Ձորի մարզպետարանին՝ մարզի Եղեգնաձորի թիվ 3 դպրոցի մարզադահլիճի վերանորոգման և շքամուտքի ամրացման աշխատանքների իրականացման նպատակով և Վայքի թիվ 1 դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացման ու մարզի Արփիի դպրոցի էլեկտրական սնուցումով ջեռուցման համակարգի բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արփա-Սևան ջրատարի վերականգնման անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ