Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նշվեց, որ գործող օրենքում ներառված են այնպիսի հասկացություններ և գործառույթներ, որոնք կամ հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքին կամ ընդհանրապես չեն կիրառվում: Փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես, նախատեսվում է հանել «իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ» հասկացությունը, հստակեցվում է «մասնավորեցման օբյեկտ» հասկացությունը, ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա անձանց համար ստեղծվում է մրցութային ձևով մասնավորեցմանը մասնակցելու հավասար իրավունքներ: Նիստում՝ ոռոգման նպատակով 2001թ. Սևանա լճից բաց թողնվող ջրի թույլատրելի ծավալը սամանվեց 190 մլն մ3, որից 170 մլն մ3-ը հատկացվեց ծախսման, իսկ 20 մլն մ3-ը տրվեց կառավարության իրավասությանը՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բացթողումների համար: ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվեց Սևանից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել՝ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակներով և ժամկետներով: Գործադիրը հաստատեց «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամուտում հաշվի առնելու» կարգը: Վերջինիս գործունեությունը տարածվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային ձևով վճարված եկամուտների վրա: Որպես բնամթերային եկամուտներ նշվում են գույքը (բացառությամբ՝ դրամական միջոցների); աշխատանքը, ծառայությունը, մտավոր սեփականությունը: Կառավարությունն ընդունեց «Հայներարտբանկ» ՓԲԸ և էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների միջև պարտավորությունների վերակառուցման մասին որոշում: Վերջինով կատարվում է պարտավորության նորացում, որի արդյունքում վարկային պայմանագրից ծագած վճարային պարտավորությունը փոխարինվում է մուրհակի՝ անվերապահ վճարային պարտավորությամբ: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2001թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացվեց 30 մլն 500 հազար դրամ՝ Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տնակների հեռացման ու այդ տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Կառավարությունը որոշեց Երևանի քաղաքապետին թույլատրել միջազգային աճուրդով օտարել մայրաքաղաքի «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան և աջակողմյան հողամասերը: Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ՀՀ ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու նպատակով կառավարությունը սահմանեց օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզադպրոցներին տրվող պարգևների դրամական չափերը: Մասնավորապես, օլիմպիական խաղերում 1-3 տեղեր զբաղեցրած մարզիկները կպարգևատրվեն համապատասխանաբար 40, 30 և 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Նիստում հաստատվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության՝ պետբյուջեից ֆինանսավորվող մարզական և մասսայական միջոցառումների 2001թ. օրացուցային պլանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ