Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հոկտեմբերի 2005

 

Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցության, համատեղ մշակվող ծրագրերի իրականացման ներկա մակարդակից, կողմերը նշել են, որ փոխշահավետ գործակցությունը զարգացնելուն ուղղված դեռևս լայն հնարավորություններ կան: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համագործակցության խթանմանը, անկասկած, կարող է նպաստել նաև պարոն Ջերոն Քրեմերսի ներկա այցը մեր երկիր:

ԱՄՀ-ի գործադիր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանի հետ ներկայումս իրականացվող՝ Աղքատության հաղթահարման ռազմավարությանն աջակցելուն ուղղված ծրագիրը բավականին սահուն է ընթանում: Տպավորիչ համարելով վերջին մի քանի տարիներին Հայաստանում արձանագրվող տնտեսական աճը, նա գոհունակություն է հայտնել, որ դրա արդյունքները սկսել են նկատելի լինել նաև հանրապետության մարզերում, չնայած այս ուղղությամբ դեռևս զգալի անելիքներ կան: Ջերոն Քրեմերսը հույս է հայտնել, որ համագործակցությունը նույն հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում: Նրա խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համառոտակի ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերն ու ծրագրերը, մասնավորապես, փոքր ու միջին գործարարության խթանման, ներքին ներդրողների համար բարենպաստ պայմանների ապահովման, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում հատկապես մարզերի ու ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնությունները:

Ջերոն Քրեմերսը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ի 12 երկրների խմբի հանդիպումը հաջորդ տարվա հունիսին Երևանում անցկացնելու՝ հայկական կողմի պատրաստակամության համար: Նա վստահությույն է հայտնել նաև, որ այս տարվա նոյեմբերին Հայաստանի հետ ԱՄՀ-ի համագործակցության ծրագրի հերթական ուսումնասիրությունը և դրա շուրջ քննարկումները նույնքան հաջողությամբ կընթանան:

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս իրենց պատրաստակամությունն են հայտնել ԱՄՀ-Հայաստան համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ