Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում գործող չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի չափման կարգը և նշված նյութերի ցանկը:


«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը, ինչպես նաև ավանդատվական պահպանություն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը:


Կառավարությունը որոշել է «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին նշանակել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների բանկից համապատասխան տվյալների տրամադրումը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ, նիստում հաստատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական կազմը՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանի ղեկավարությամբ:


«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նշված օրենքները լրացվել են նոր պարբերությամբ, ըստ որի «Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, որի մաքսային արժեքը չի կարող գերազանցել ծառայության ընթացքում դիվանագետի վարձատրության ընդհանուր գումարի 25 տոկոսը»:


Գործադիրը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2005-2006 ուսումնական տարվա ընդունելության համար հաստատել է 38 անվճար տեղ:


Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես, զարգացման ու արտաքին կապերի վարչությունը վերակազմակերպվել է՝ արտաքին կապերի բաժնի առանձնացմամբ ստեղծելով արտաքին կապերի վարչություն, ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունը և զարգացման վարչությունը վերակազմակերպվել են՝ միացման ձևով, իսկ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ:


Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, գործադիրը սահմանել է ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվութjունների ձևերը և դրանց լրացման մասին հրահանգը: Սահմանվել է նաև, որ ապահովագրական ընկերությունների կողմից ֆինանսական հաշվետվությունները լիազորված պետական կառավարման մարմին են ներկայացվելու եռամսյակը մեկ:


Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման մեջ, որի համաձայն Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի հիվանդանոց» առողջապահական պետական ՓԲԸ-ի (մանկական բաժանմունքի, շտապ օգնության ծառայության, լվացքատան) շենքերը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու փոխարեն, թողնվել են հիվանդանոցի տնօրինության տակ: Որոշումն ընդունվել է նկատի ունենալով, որ նշված օբյեկտները գտնվում են հիվանդանոցի տարածքում և ներկայումս բաժանմունքը գործում է՝ սպասարկելով տարածքի մանկական բնակչությանը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է, ըստ «Ոռոգման համակարգերի զարգացում» վարկային համաձայնագրի ժամանակացույցի գնված սարքավորումները, տրանսպորտային և այլ միջոցները նվիրաբերել ՀՀ համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին: Սահմանվել է, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվելու են համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող բաց կոլեկտորադրենաժային ցանցերի վերագնահատման արդյունքները և որոշվել է դրանք արտացոլել ընկերության 2005թ. տարեկան հաշվապահական հաշվեկշռում: Հաշվառումից դուրս մնացած փակ հորիզոնական դրենաժային ցանցերը ( 641 մլն 754 հազար 711 դրամ հաշվեկշռային արժեքով) և բաց կոլեկտորադրենաժանային ցանցերը ( 88 մլն 708 հազար 7 դրամ հաշվեկշռային արժեքով), որոշման համաձայն, կամրացվեն «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


ՀՀ ընտրական օրենսգրքին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցnել Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ղեկավար Արմեն Քեշիշյանի լիազորությունները՝ վերջինիս հրաժարականի կապակցությամբ: Որոշվել է նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, հատկացնել 568 հազար 181 դրամ՝ արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում գործադիրը, գույքի օտարման այլ որոշումների թվում, թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը իր տնօրինության՝ Երևան քաղաքի Ե.Կողբացու 50ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 240.8 քմ. մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությանը, իսկ նուjն շենքի 3-րդ հարկից 297.7 քմ մակերեսով տարածքը՝ նախօրոք հայտնի գնորդ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 31 հասցեում գտնվող շենքի առաջին մասնաշենքի 4-րդ հարկն ամբողջությամբ (739,8 քմ ընդհանուր մակերեսով) ամրացվել է «ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտաբույնքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.1 հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում որոշվել է սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:


Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ