Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2005

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 34-րդ և ԿՏՀ շրջանակներում տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության անդամները վարչապետին ներկայացրել են 1991թ.-ին հիմնված, 12 լիիրավ և դիտորդի կարգավիճակով 6 անդամ ընդգրկող կազմակերպության մինչ այժմ ծավալած գործունեությունը, ԿՏՀ երևանյան նիստի ընթացքն ու արդյունքները և շնորհակալություն հայտնել միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նիստում նրանց հավաստմամբ շահագրգիռ քննարկումներ են ընթացել կազմակերպության հետագա ծրագրերի, համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Պատվիրակության անդամների ներկայացմամբ, ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման, միջազգային փոստային կապի բնագավառում համագործակցության խորացման և ծառայությունների որակի բարելավման, բոլոր տարածքներում կապի ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պետական ծրագրերի իրականացման և այլ կարևոր հարցեր: Նրանք ընդգծել են, որ ԿՏՀ-ն, որը եկող տարի տոնելու է ստեղծման 15 ամյակը, լայն հեղինակություն է վայելում նաև միջազգային ասպարեզում:

Գոհունակություն հայտնելով ԿՏՀ կազմակերպության շրջանակներում ընթացող փոխշահավետ համագործակցության մակարդակից, որին որպես լիիրավ անդամ Հայաստանը մասնակցում է կազմակերպության ստեղծման օրից, վարչապետը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել համագործակցության զարգացմանը, մանավանդ որ բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է: Նշելով, որ ոլորտը չափազանց արագ է զարգանում, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է բոլոր շահագրգիռ երկրների առավել սերտ համագործակցության, դրական փորձի փոխանակման ակտիվացումը՝ համատեղ ուժերով տպավորիչ արդյունքների հասնելու համար, ինչին, ըստ նրա, կնպաստի նաև ԿՏՀ երևանյան համաժողովը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ