ուրբաթ, 21 հոկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից էջմիածին քաղաքի Վ. Կոնստանյան փողոցի նախկին մանկապարտեզի շենքը ծերանոցի վերափոխման ծրագիրը, որի նպատակն է միայնակ, անօգնական և հիվանդ ծերերի համար օթևանի ապահովումը, նրանց առօրյայի կազմակերպումը ու կենսական խնդիրների նկատմամբ հոգ տանելը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կիրականացվեն պաշտպանության նախարարության ռազմավարական -ռազմաքաղաքական գիտաուսումնական կենտրոնի համար օդափոխության և օդաորակավորման սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի համար կահույքի պատրաստման և անհատույց տրամադրման, Արագածոտնի մարզի Արեգ գյուղի միջնակարգ դպրոցի համար գրատախտակների պատրաստման ու անհատույց տրամադրման, ինչպես նաև Գյումրի քաղաքի N 32 դպրոցի կաթսայատան արտաքին գազատարի շինմոնտաժային աշխատանքների ծրագրերը: «Երևանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մեծ համերգային դահլիճում նոր պատուհանների տեղադրում» ծրագիրը կիրականացվի «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: