ուրբաթ, 4 նոյեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Եր—անի Շենգավիթ համայնքի Արցախի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հանրակացարանում ընդանուր օգտագործման սանհանգույցներում — խոհանոցներում կատարել հիմնանորոգման աշխատանքներ՝ 58 փախստական ընտանիքների համար ապահովելով նորմալ կոմունալ կենցաղային պայմաններ: «Օթ—ան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող շինարարական ծրագրով նախատեսվում է ՀՀ տարածքում ապաստան գտած փախստական ընտանիքների համար Արարատի մարզի մի շարք տարածքներում տասներկու առանձնատների կառուցում, որոնք անհատույց սեփականության իրավունքով տրվելու են փախստականներին:
Հաստատվել են նաև գիտության — առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների իստիտուտում իրականացվող «Փոքր Կովկասի ոսկի պարունակող հանքավայրերի ծագումնաբանական — հետախուզական մոդելների մշակումը՝ ի նպաստ նրանց հետախուզման, շահագործման — էկոլոգիական ազդեցության նվազեցման» ծրագիրը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Նշավան - 2», «Նորք - 3» ծրագրերը որոնցով նախատեսվում է մանկապարտեզների խաղասենյակների, սանհանգույցների վերանորոգում, մանկական կահույքի տրամադրում — «Բուժկետ - 181» ծրագիրը, որի նպատակն է Եր—անի Քանաքեռ - Զեյթուն համայնքի թիվ 181 մանկապարտեզի բուժկետի վերանորոգումն ու կահավորումը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: