Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 մայիսի 2001

ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովին հանձնարարվել էր երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների նոր ժամանակացույցը: Իսկ ՀՀ էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին հանձնարարվել էր՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների մասով, նույն՝ երկշաբաթյա ժամկետում մշակել և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միջոցառումների ծրագիր ՀՀ էներգահամակարգի էլեկտրական էներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային փաստաթղթերի և կատարված աշխատանքների վերլուծության մասին, ինչպես նաև՝ նշված վերլուծության հարցերով զբաղվող խմբի կազմի վերաբերյալ առաջարկություն: Այսօր՝ սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալու օրը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ մասնավորեցման հանձնաժողովի նիստ, որտեղ քննության առնվեցին նշված հանձնարարականների կատարման արդյունքները: Հանձնաժողովի որոշումները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատվելուց հետո կհրապարակվեն:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ