Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 նոյեմբերի 2005



Այսօր Թունիսում՝ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի նիստերում շարունակվել են հիմնական քննարկումները: Չորրորդ նիստը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա հանդես է եկել նաև առանձին ելույթով:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի լիագումար նիստին



Մեծարգո Նախագահող



Ձերդ Գերազանցություններ



Հարգելի պատվիրակներ



Տիկնայք և պարոնայք





Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Թունիսի կառավարությանը` Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովը հյուրընկալելու համար: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի կողմից կազմակերպված այս նախաձեռնությունը և հայտնում մեր աջակցությունը Տեղեկատվական հասարակության ձևավորման գործում:



Հայաստանն ավանդաբար եղել է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ստեղծման և տարածման առաջամարտիկ: Մասնավորապես, այս տարի UNESCO-ի հովանու ներքո միջազգային հանրությունը համայն հայության հետ համատեղ նշում է հայոց` մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակը, իսկ 2012 թվականին նշվելու է առաջին հայ տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: 20-րդ դարի կեսերին Հայաստանը այն եզակի երկրների շարքում Էր, որտեղ սկսվեց Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման և ներդրման նոր փուլը, այդ թվում` 1960 թվականին մեզ մոտ ստեղծվեց առաջին հայկական համակարգիչը:



Վերջին տարիներին Հայաստանում առկա է ՀՀ կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդյունաբերության արագ աճ, ինչի արդյունքում ՏՏ արտադրանքի կշիռը ՀՆԱ-ի մեջ անցյալ տարի կազմել է 1.7 տոկոս, որը հատուկ է զարգացած Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդյունաբերություն ունեցող երկրներին: ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի ընդհանուր ջանքերի արդյունքում Հայաստանում էապես աճել է ներդրումների ծավալը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում: Նոր կրթական և ուսուցողական ծրագրեր են ներդրվել դպրոցներում և բուհերում, ինչպես նաև ստեղծվել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ուսումնական կենտրոններ, ինչպիսիք են, օրինակ, ռադիոհաճախականության նույնականացման լաբորատորիաները (RFID labs):



Ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանում 2001 թվականից գործում է ՀՀ վարչապետին կից ստեղծված Տեղեկատվական Տեխնոլոգիաների խորհուրդը, որտեղ ընդգրկված են շահագրգիռ բոլոր կողմերը` համապատասխան նախարարություններ, մասնավոր ընկերությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է ՏՏ ոլորտում բիզնես ինկուբացիայի ծրագիր, որը լուրջ խթան է հանդիսանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ռիսկային հիմնադրամի (VC) ձևավորման հարցում:



Հատուկ ցանկանում եմ նշել Հայաստան և հայկական Սփյուռք արդյունավետ համագործակցության մասին, ինչը կարելի է դիտարկել որպես նմանատիպ հարաբերությունների հաջողված օրինակ: Չեմ կարող չանդրադառնալ նաև Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություններում հայ մասնագետների հաջողություններին, որոնք գագաթաժողովի ինչպես ժնևյան, այնպես էլ թունիսյան փուլերում շահել են գլխավոր մրցանակ (Էլ-գիտություն անվանակարգում «Արևի եղանակի կանխատեսում» և էլ-մշակույթ անվանակարգում «Արամ Խաչատրյան. Կյանքն ու գործը») սկավառակների, ինչպես նաև հատուկ դիպլոմ (էլ-կրթություն անվանակարգում «Հայոց Մեծ Եղեռն 1915-1923» սկավառակի համար):



Հայաստանը տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաները չի դիտարկում սոսկ որպես արդյունաբերական ճյուղ, այլ այն ընկալում է իբրև արդյունավետ գործիք, որը կարող է երկրի ներսում խթանել մնացած ճյուղերի զարգացումը, նպաստել կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, հանրային ծառայությունների մատչելիության, երկրի մրցունակության և տնտեսության մեջ արտադրողականության ավելացմանը: Կարևորելով գիտատար տնտեսության ստեղծումը, կառավարման, կրթական, մշակութային և առողջապահական համակարգերի զարգացումը` ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել այսօրվա իրողություններին համապատասխան «Տեղեկատվական Հասարակության» կայացման ազգային ռազմավարություն, որի իրականացումը, վստահ ենք, մեր երկրում ուղղակիորեն մեծ դեր կունենա նաև բոլորիս մտահոգող և Հազարամյակի հռչակագրում ամրագրված` աղքատության հաղթահարման գործում:



Հայաստանը բարձր է գնահատում ժնևյան փուլից մինչև Թունիս ընկած ժամանակահատվածում մասնակից երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քարտուղարության կողմից իրականացված աշխատանքը: Կարծում ենք, որ թունիսյան գագաթաժողովի շրջանակներում քննարկվող հարցերի և կայացվելիք որոշումների հետագա իրականացման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի կողմից տեղեկատվական հասարակության ստեղծման գործընթացի շարունակական համակարգում:



Քննարկվող խնդիրներից մենք հատուկ կարևորում ենք ինտերնետի համամասնորեն կառավարման, թվանշային ճեղքվածքի նվազեցման, բազմալեզու միջավայր ստեղծելու և մշակութային բազմազանության, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիական նորարարության հետ կապված հարցերը: Վստահ ենք, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերի, համապատասխան ֆինանսական, ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և մասնագիտական միջոցների և ներուժի առկայության դեպքում:



Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է իր պատրաստակամությունը` ակտիվորեն ներգրավվելու այդ նպատակներին միտված հետագա գործընթացներում, համագործակցելու և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր գործադրելու հանուն համընդհանուր զարգացման ու բարեկեցության:



Հաջողություններ եմ մաղթում գագաթաժողովի աշխատանքին:


 


Հայաստանի վարչապետի ելույթից հետո, օգտվելով ռեպլիկի իրավունքից, Թուրքիայի ներկայացուցիչը նշել է. «Անընդունելի է Հայաստանի վարչապետի ելույթում, այսպես կոչված, ցեղասպանության հիշատակումը, որը մենք չենք ընդունում»: Նիստը նախագահողը որևէ մեկնաբանության չի արժանացրել Թուրքիայի ներկայացուցչի ասածը:


Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումը «ՍԱՆ Միկրոսիստեմս» ընկերության ղեկավարության հետ: Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրք գրավող այդ ընկերության հետ մեր երկրի համագործակցության զարգացումը, վարչապետն ընկերության ղեկավարների հետ քննարկել է փոխշահավետ գործակցության հետագա քայլերն ու հեռանկարները:


Անդրանիկ Մարգարյանն այնուհետ այցելել է հայկական տաղավար, եղել է նաև Ավստրիայի տաղավարում, որտեղ երեկ տեղի է ունեցել մրցանակի արժանացած հայկական «Արամ Խաչատրյան. Կյանքը և Գործը» սկավառակի շնորհանդեսը: Վարչապետն այցելել է նաև ՄԱԿ-ի UNL (ցանցային լեզվի ծրագիր) տաղավար, Գագաթաժողովի թեմայի և Հայաստանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման հարցերի շուրջ հարցազրույց է տվել թունիսյան թերթերից մեկին ու «Վոլդ Սփեյս» ֆրանսիական արբանյակային ռադիոյին, որը Գագաթաժողովի ամբողջ ընթացքում հեռարձակումներ է ապահովել քննարկումների վերաբերյալ: Ռադիոյի լրագրողի խնդրանքով Անդրանիկ Մարգարյանը հանգամանորեն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային և թղթակցին նվիրել «Հայոց Մեծ եղեռն. 1915-23» մրցանակի արժանացած սկավառակը:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ