ուրբաթ, 18 նոյեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 3 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Եր—անի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Եր—անի Սուրբ Երրորդություն եկեղեցու արտաքին գեղարվեստական լուսավորության, ինչպես նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում Գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ տառերի տեսքով 36 խաչքարերի ժամանակավոր տեղադրման և պուրակի ձևավորման աշխատանքների ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող 6 հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված 15 բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: