ուրբաթ, 18 նոյեմբերի 2005
Այսօր Թունիսում՝ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի վերջին նիստում շարունակվել են հիմնական քննարկումները, լսվել են ենթահանձնաժողովների նախագահների զեկույցները կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Ուշ երեկոյան՝ Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել եզրափակիչ փաստաթղթեր, որից հետո տեղի կունենա Գագաթաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: