Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 նոյեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ավստրալիայի սոցիալական ապահովության նախարար Ջո Հոքիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում բժշկական ապահովագրության համակարգում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները մեր երկրի իշխանությունների հետ քննարկելու նպատակով:


Ողջունելով Ջո Հոքիին, վարչապետն ընդգծել է, որ իր համար հաճելի անակնկալ էր իմանալ, որ նախարարը հայկական արմատներ ունի և նրա այցը ոչ միայն գործնական նպատակներ է հետապնդում, այլև թելադրված է նախնիների հայրենիքում լինելու անկեղծ ցանկությամբ: Նախարար Ջո Հոքին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ ընդառաջելով իր ցանկությանը, պատվիրակության համար նաև երկօրյա հագեցած մշակութային ծրագիր պատրաստելու, Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու, մարդկանց հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն ընձեռելու համար: Նա ընդգծել է, որ իր հոր ընտանիքի մեծ մասը զոհ է գնացել 1915թ. Հայոց ցեղասպանությանը, իսկ եղեռնից մազապուրծները գաղթել են Սիրիա և այլ երկրներ, ի վերջո հանգրվանելով Ավստրալիայում: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ հայրը դեռ ողջ է, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հանդիպման ժամանակ խոստացել է արխիվային նյութերում հնարավոր տեղեկություններ հայթայթել իր գերդաստանի անցյալի վերաբերյալ: Նա ընդգծել է նաև, որ ազդեցիկ հայ համայնքի ջանքերի, ինչպես նաև Հայաստանի հետ երկկողմ կապերի զարգացման շնորհիվ, Ավստրալիայում ավելի ու ավելի լսելի է դառնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայության ձայնը: Ի պատասխան, Անդրանիկ Մարգարյանը հաստատել է Հայաստանի իշխանությունների այն տեսակետը, ըստ որի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է նաև հետագայում նման ոճիրների կանխարգելմանը, որի վերաբերյալ, ըստ նրա, Հայաստանն արդեն իսկ զգում է միջազգային հանրության աջակցությունը:


Անդրադառնալով հայ-ավստրալական հարաբերություններին, կողմերը նշել են, որ չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը, երկու երկրների միջև արդեն իսկ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն: Ըստ նրանց, դրա համար հիմք են ծառայում սկզբունքային քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, հաջողությամբ ընթացող համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրալիայի դերը համաշխարհային հանրության դեմ ծառացած նոր սպառնալիքների՝ միջազգային ահաբեկչության, միջուկային զենքի տարածման, բնապահպանական աղետների, աղքատության դեմ պայքարում և քաջ գիտակցելով դրանց կանխարգելման կամ հաղթահարման գործում միջազգային ուժերի համախմբման նշանակությունը, այդ նպատակով պատրաստ է սերտորեն համագործակցել նաև Ավստրալիայի հետ՝ թե՛ բազմակողմ և թե՛ երկկողմ շրջանակներում: Զրուցակիցները կարևորել են հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ հաշվի առնելով նաև այն, որ հայաշատ Սիդնեյ քաղաքում 1997թ.-ից գործում է հայկական առևտրական պալատը: Նշելով, որ Ավստրալիան, մասնավորապես, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, նորարարական համակարգերի, գործարար միջավայրի, մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության զարգացման մակարդակով առաջնակարգ տեղ է զբաղեցնում համաշխարհային տնտեսության մեջ, վարչապետը ցանկալի է համարել ոչ միայն այդ երկրի հետ փորձի փոխանակումը, այլ նաև լիարժեք փոխգործակցության ծավալումը նշված ոլորտներում, որոնք, ըստ նրա, Հայաստանի համար ևս տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից են: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում նախատեսված Ջո Հոքիի գործնական հանդիպումները, որոնք ուղղված են բժշկական ապահովագրության համակարգում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունների քննարկմանը, կտան իրենց դրական արդյունքը, ինչը ևս նոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար: Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է ավստրալական կողմի նման մտադրությունը, հատկապես հաշվի առնելով, որ բժշկական ապահովագրության համակարգը մեր երկրում դեռևս սաղմնային վիճակում է և զարգացման կարիք ունի:


Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Ավստրալիայի կառավարության բարեհաճ վերաբերմունքի համար, նշելով, որ հայկական համայնքի բարգավաճումն արդյունք է այդ երկրի կառավարության կողմից վարվող բարենպաստ քաղաքականության, որի հիմքում ընկած է մշակութային բազմազանության նկատմամբ ավստրալական իշխանությունների հանդուրժողական վերաբերմունքը: Դրա ցայտուն վկայություններից մեկը նա համարել է նաև ծագմամբ հայազգի Ջո Հոքիի ներկայությունը Ավստրալիայի կառավարության կազմում: Նախարար Ջո Հոքիին ևս համակարծիք է եղել այն հարցում, որ մեծաթիվ ու ազդեցիկ հայկական համայնքի առկայությունը բարենպաստ գործոն է ոչ միայն գործարար կապերի հաստատման, Հայաստանում ներդրումների խթանման, այլև մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցության ծավալման համար:




 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ