չորեքշաբթի, 30 նոյեմբերի 2005
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրա գլխավորած ատվիրակության կազմում են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Կարասինը, Ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Շատալովը, ադյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ Իվան Մատյորովը, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Վիտալի Սավելևը, կրթության ու գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆրիդլյանովը, արդարադատության նախարարի տեղակալ Վլադիմիր Յալունինը, մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, արդյունաբերության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Պագինսկին, դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վալերի Արատսկին, ՌԴ արտաքին գործերի նախարարությանն առընթեր միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի ղեկավար Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը, ՌԴ կառավարության այլ ստորաբաժանումների, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակները ներկայացնող՝ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) ռուսաստանյան միության պատվավոր նախագահ Արկադի Վոլսկին, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:
Պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը դեկտեմբերի 2-ին կառավարությունում հանդիպում կունենա իր գործընկերոջ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով, որի ավարտին տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Անդրանիկ Մարգարյանը և Միխայիլ Ֆրադկովը հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:
Երեկոյան երկու երկրների վարչապետները կմասնակցեն և ելույթներ կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև Միխայիլ ֆրադկովը ներկա կլինի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և նրա տիկնոջ անունից ՌԴ կառավարության ղեկավարի և նրա տիկնոջ պատվին կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին:
Դեկտեմբերի 3-ին Միխայիլ Ֆրադկովը կայցելի Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, ապա կմեկնի ՀՀ կառավարության շենքում կազմակերպված Ռուսական ազգային ցուցահանդես, որտեղ ևս այդ առիթով Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները ելույթներ կունենան:
Օրվա երկրորդ կեսին ՌԴ վարչապետին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ երեկոյան Էջմիածնում կկայանա Միխայիլ Ֆրադկովի հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Օրվա ընթացքում ՌԴ կառավարության նախագահը կմասնակցի «Արմենալ» արդիականացված ձեռնարկության գործարկման, մայրաքաղաքի Արաբկիր համայնքում Պետրոս Առաջինի հուշարձանի հիմնարկեքի արարողություններին:
Այցի շրջանակներում տեղի կունենա նաև «Ռուսաստան և Հայաստան. իրականություն ու հեռանկարներ» թմայով տնտեսական համաժողով, որի մասնակիցներին ուղերձներ կհղեն երկու երկրների վարչապետները:
Առանձին ծրագիր է նախատեսված ՌԴ կառավարության նախագահի տիկնոջ՝ Ելենա Ֆրադկովայի համար:
Նույն օրը երեկոյան ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևանից: