Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 դեկտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գյումրու Սուրբ Աստվածածին (յոթ վերք) եկեղեցու կոնստրուկցիաների ուժեղացման և վերանորոգման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցուն հարող տարածքի ասֆալտապատման, «Հայ եկեղեցու պատմության» առարկայի 9-րդ, 10-րդ դասարանցիների համար դասագրքերի հրատարակման և «Նշանավոր ճեմարանցիներ» գրքի հրատարակման ծրագրերը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Օլիմպիական հերթափոխի ՊՈԱԿ մարզադպրոցի համար արևային ջրատաքացուցիչ համակարգի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից Երևանի Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանային առաջին մասնաշենքում «Հատուկ կացարան»- ում ապաստան գտած 12 փախստականի կարգավրճակ հայցող ընտանիքների կոմունալ պայմանների բարելավման ծրագիրը:

Նիստում հաստատվել են նաև Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից «Երևանի պետական համալսարանում իրականացվող «Օդով և ջրով հովացնող ժամանակակից ՊՓՄ վառելիքային բջիջների մշակում» ծրագիրը, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը դոնորների գործողությունների համակարգման գործընթացում» ծրագիրը:

Հանձնաժողովի հաստատմանն են արժանացել նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ