Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 դեկտեմբերի 2005



Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երևան: Պատվիրակության կազմում են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, Ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Շատալովը, ադյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ Իվան Մատերովը, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Վիտալի Սավելևը, կրթության ու գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆրիդլյանովը, արդարադատության նախարարի տեղակալ Վլադիմիր Յալունինը, մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, արդյունաբերության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Պուգինսկին, դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վալերի Արատսկին, ՌԴ արտաքին գործերի նախարարությանն առընթեր միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի ղեկավար Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը, ՌԴ կառավարության այլ ստորաբաժանումների, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:



Պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակները ներկայացնող՝ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) ռուսաստանյան միության պատվավոր նախագահ Արկադի Վոլսկին, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:



Այցի շրջանակներում ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի առանձնազրույցը, որին հաջորդել է կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:



Ողջունելով գործընկերոջը, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Այդ տեսակետից, ըստ նրա, զգալի էր նաև ս.թ. մարտին ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի և մեր երկրում Ռուսաստանի տարվա բացման նշանակությունը: Գոհունակություն հայտնելով Հայաստանում Ռուսաստանի տարվա բարեհաջող անկացման կապակցությամբ, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ այդ շրջանակներում տնտեսական և հումանիտար տարբեր ոլորտներում իրականացված միջոցառումներն անկասկած նպաստեցին հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:



Անդրանիկ Մարգարյանը և Միխայիլ Ֆրադկովը նշել են, որ Հայաստանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվորեն է ընթանում փոխգործակցությունը նաև երկու երկրների խորհրդարանների միջև: Խոսելով աշխարհում առկա ընդհանուր վտանգների մասին, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը նաև ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ մղվող պայքարում:



Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը ներառված է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում, որի հերթական՝ 7-րդ նիստը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերին: Նրանք գոհունակություն են հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստերի կանոնավոր անցկացման, ինչպես նաև հանձնաժողովի համանախագահների հաճախակի հանդիպումների վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անկասկած նպաստում է երկու երկրների միջև տնտեսական կապերի ու հարաբերությունների հետևողական զարգացմանը: Այդ համատեքստում վարչապետները հատկապես կարևորել են «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների լիարժեք գործարկման և արտադրական ծավալների ավելացման անհրաժեշտությունը:



Բանակցությունների ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են եղել էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության և մի շարք այլ ոլորտների հետ կապված խնդիրներ: Նշվել է, որ տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարող է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացմանը: Այդ համատեքստում, գոհունակություն հայտնելով Փոթի-Կավկազ երկաթուղային-լաստանավային ուղու բացման կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է դրա կանոնավոր գործարկման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ավելացնել բեռնափոխադրումների ծավալը երկու երկրների միջև:



Անդրադառնալով հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին, կողմերը գոհունակությամբ են նշել, որ 2005թ. Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացման արդյունքները նպաստել է նաև ինչպես Հայաստանի և Ռուսաստանի, այնպես էլ երկու երկրների առանձին վարչական սուբյեկտների միջև փոխշահավետ հումանիտար գործակցության ընդլայնմանը: Մասնավորապես, համապետական միջոցառումների հետ մեկտեղ, Հայաստանում տեղի են ունեցել Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սամարայի ու Սվերդլովսկի մարզերի մշակույթի օրեր, կազմակերպվել են բազմաթիվ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ:



Հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ հրավերի համար, որին ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս, Միխայիլ Ֆրադկովն ընդգծել է, թե կիսում է Անդրանիկ Մարգարյանի տեսակետը՝ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, հավելելով, որ թեև հանձնաժողովում հաճախ նաև բարդ հարցեր են քննարկվում, սակայն իրենք երկուստեք ջանքեր են գործադրում, որպեսզի դրանք որակյալ լուծում ստանան: ՌԴ կառավարության նախագահը ևս ընդգծել է երկկողմ ու բազմակողմ համագործակցության կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար: Ըստ նրա, Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը նոր և զգալի որակ է հաղորդում տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերություններին: Մ. Ֆրադկովը հավելել է, որ Մոսկվայում սպասում են Ռուսաստանում Հայաստանի տարվա մեկնարկին, որը տեղի կունենա 2006թ. և հույս է հայտնել, որ այն կանցնի նույնքան արդյունավետ, որքան Ռուսաստանի տարին Հայաստանում:



Վարչապետների առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Կողմերը ստորագրել են «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում ձեռք բերված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազայի մասին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995թ. մարտի 16-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված N 4 արձանագրության վավերացման մասին փաստաթղթերի փոխանակման Արձանագրությունը:



Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի մամուլի ասուլիսը:



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ