Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 դեկտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելութը Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողության ժամանակ

Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք

Մենք անկեղծորեն ուրախ ենք հինավուրց մեր հողում ողջունելու Ռուսաստանից ժամանած հարգարժան հյուրերին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին:

Մեր ժողովուրդները պատմական երկար ճանապարհ են անցել ՝ լի համատեղ հաղթանակներով, ինչպես նաև պատմական փորձություններով ու արհավիրքներով, որոնք հաղթահարել ենք միասին:

Սերտ փոխգործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը համագործակցությունն է մեր պետությունների անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և ժամանակակից մարտահրավերների ու վտանգների համատեղ դիմագրավման բնագավառներում:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, հետևողական ու կառուցողական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Մեր գործընկերության հիմքում, քաղաքականի հետ մեկտեղ, ընկած են նաև տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է:

2005 թվականը նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու վարչական սուբյեկտների միջև ուղղակի կապերի զարգացմամբ, ինչը, անկասկած, խթանում է մեր տնտեսական և հումանիտար համագործակցության հետագա խորացումը:

Դժվար է գերագնահատել մեր պետությունների միջև համագործակցության նշանակությունը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են գիտությունը, կրթությունը, մշակույթը: Այսօր մեր խնդիրն է անել ամեն հնարավորը այդ բնագավառներում համագործակցության հարուստ ավանդույթները պահպանելու և բազմապատկելու համար:

Մենք վստահ ենք, որ հայերը Ռուսաստանում, ինչպես նաև ռուսները Հայաստանում այն ամուր մարդկային կամուրջն են, որն իրար է կապում մեր երկրները և որը մենք պետք է ամրապնդենք ու պահպանենք:

Հարգելի բարեկամներ,

Մենք հավաքվել ենք, որպեսզի հանդիսավոր պայմաններում պաշտոնապես հայտարարենք Հայաստանում Ռուսաստանի տարվա ավարտը:

Տարվա շրջանակներում մենք հայոց հողում ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, կառավարության նախագահ Միխայիլ Եֆիմովիչ Ֆրադկովին, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներին, Դաշնային Ժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներին, ՌԴ տարածաշրջանների ղեկավարներին, բազմաթիվ բարձրաստիճան այլ հյուրերի Ռուսաստանից:

Ռուսաստանի տարվա անցկացումը թույլ տվեց մեր երկկողմ համագործակցությունը հարստացնել նոր գաղափարներով ու նախագծերով, բացահայտեց մեր տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային ներուժի փոխշահավետ միավորման հեռանկարները:

Ռուսաստանի տարվա շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ, գործարար համաժողովներ, մշակվեցին համատեղ հետազոտական ծրագրեր, տեղի ունեցան հեղինակավոր ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղեր, համերգներ, նկարչական ցուցահանդեսներ, մարզական միջոցառումներ: Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ստեղծեց գիտնականների, մշակույթի գործիչների, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ազատ շփումների ակտիվացման համար:

Ուզում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանում Ռուսաստանի տարին նշանակալի մի նոր ուղենիշ դարձավ և նոր էջ բացեց հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ: Դրա հետ մեկտեղ, հուսով եմ, որ 2006 թվականը՝ Ռուսաստանում Հայաստանի տարին, նույնպես կարդարացնի ռուսաստանցիների ակնկալիքները և, անկասկած, կնպաստի մեր հարաբերությունների խորացմանը համագործակցության բոլոր ուղղություններով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ