Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 դեկտեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ռինա Պանդեյին:


Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը նշել է, որ բարեկամական Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում մեր երկրի համար և Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-հնդկական փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը: Երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացմանը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նպաստել են նաև 2003թ. աշնանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Հնդկաստան և այս տարվա հոկտեմբերին Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի այցը Հայաստան:


Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խնդիրներին` կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է երկկողմ առևտարշրջանառությունը: Այդուհանդերձ, զրուցակիցների համոզմամբ, մեծ է նաև չօգտագործված հնարավորությունների ներուժը: Դրա արդյունավետ իրագործման խնդրում Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Ռինա Պանդեյը կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի դերը, որի հերթական՝ 4-րդ նիստը նախատեսվում է գումարել Երևանում 2006թ. գարնանը: Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղություններ կողմերը նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին գործարարության, զբոսաշրջության, առողջապահության, մշակույթի, կրթության և այլ բնագավառները:


Հանդիպման ժամանակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օգնության համար՝ ընդգծելով, որ հանրապետության մի շարք գյուղական համայնքներին հատկացվելիք հնդկական գյուղատնտեսական տեխնիկան (շուրջ 300 տրակտոր) մեծապես կօժանդակի այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:


Հանդիպման ավարտին վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Ռինա Պանդեյի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի նույն հաջողությամբ զարգանալ, հավաստել է այդ գործում դեսպանին հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը և հաջողություն է մաղթել նրան՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ