երկուշաբթի, 19 դեկտեմբերի 2005
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է կարճատև արձակուրդ: Այդ ընթացքում նա կմեկնի Ֆրանսիա` առողջության հետ կապված ընթացիկ հետազոտություն անցնելու նպատակով: Վարչապետն արձակուրդից կվերադառնա դեկտեմբերի 26-ին: Նրա որոշմամբ, արձակուրդում գտնվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշ պարտականություններ ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վրա: