երկուշաբթի, 16 հունվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Կարեն Դավթյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
Համառոտ կենսագրական
Ծնվել է 1963թ. փետրվարի 8-ին, Երևանում: Ավարտել է ԵրՊԻ ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ:
1986-88թթ. աշխատել է «Աբովյանշին» տրեստում՝ որպես աշխղեկ: 1988-95թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեում (1992-ից՝ ՀՀ շինարարության նախարարություն)՝ որպես տեսչության պետ: 1995-2001թթ. վարել է Երևանի մետրոպոլիտենի «Մետրոմատ» ՊՓԲԸ-ի տնօրենի, 2001-2003թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման վարչության պետի, 2003-2004թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնները:
2004թ. մինչև նոր նշանակումը եղել է Երևանի քաղաքապետարանի «Կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: