երեքշաբթի, 31 հունվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր կայացել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է ծրագրի իրականացման նախապատրաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Մասնավարապես, քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի իրականացման գործընթացը նախապատրաստելու նպատակով համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար անձնակազմի և դրա կառավարման խորհրդի կազմում հանրության ներկայացուցիչների ընտրության գործընթացը կազմակերպելու վերաբերյալ հարցերը:
Պետական կառավարման մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: