Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 փետրվարի 2006

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007թթ. ռազմավարությանը, ինչպես նաև ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին ու միջոցառումների ցանկին: Հանձնարարվել է այն քննարկել նաև ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդում:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում 2005թ. չորրորդ եռամսյակի մասնավորեցման գործընթացի հաշվետվությանը: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 14 ընկերություն (կնքվել են մասնավորեցման պայմանագրեր)՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 19-ի համեմատ: Մրցույթով մասնավորեցման է ներկայացվել 12 օբյեկտ (այդ թվում՝ 4 ընկերություն, 5 ընկերությունների գույք, 1 ընկերության գույքի կազմից առանձնացված պետական գույք և 2 անավարտ շինարարության օբյեկտ), նախորդ տարվա 10 ընկերության դիմաց: Կայացել է 6-ի մրցույթը (2005թ. չորրորդ եռամսյակում մասնավորեցվել է 9-ը): Մասնավորեցման պայմանագրեր են կնքվել նաև նախկինում մրցույթով մասնավորեցված 3 ընկերության բաժնետոմսերի և 1 ընկերության գույքի գնորդների հետ: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ներկայացված 6 ընկերությունից 4-ի գնորդների հետ տվյալ ժամանակաշրջանում կնքվել են մասնավորեցման պայմանագրեր: Պայմանագրեր են կնքվել նաև նախկինում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 8 ընկերության գնորդների հետ: Հաշվետու ժամանակաշրջանում կայացել է նաև 1 գույքի աճուրդ, մասնավորեցվել է 3 «փոքր» օբյեկտ (նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 29-ի համեմատ): Հաշվետվության համաձայն, 2005թ. չորրորդ եռամսյակում մասնավորեցումից ստացված միջոցներից օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին է փոխանցվել 32 մլն 253,8 հազար դրամ:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «ՀՀ-ի տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմերը»: Սահմանվել է, որ առողջարաններում, հատուկ պահպանվող տարածքներում և զբոսաշրջային տարածաշրջաններում և (կամ) կենտրոններում՝ որոշման հավելվածում ընդգրկված վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների արժեքներն ընդունվում են տվյալ նյութի 0.8 սահմանային թույլատրելի խտության չափով: Նշված վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների արժեքները որոշվել են, հաշվի առնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության անվտանգության չափանիշները:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ, որը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի ստեղծման անհրաժեշտությունից:

«Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների և բույսերի ցանկը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ վեցամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ Կարմիր գրքում և ՀՀ բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսավորման մասին (ՏԱՍԻՍ-ի 2005թ. միջուկային անվտանգության գործողությունների ծրագիր)» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով գործադիրը հաստատել է նաև 2005թ. սեպտեմբերի 6-ին Ռիգայում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, 2005թ. սեպտեմբերի 9-ին Տալլինում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության և Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, կառավարությունը հաստատել է մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը:

Մեկ այլ որոշմամբ, սահմանվել է, որ «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «ՀՀ-ի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացված ՀՀ դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա: Սահմանվել են փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը ևս՝ ըստ փորձաքննությունների տեսակների: Որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը իրավասություն է վերապահվել՝ 2006թ. ընթացքում տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում, փոփոխելու սույն որոշմամբ սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը՝ ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե, ըստ այդ տեսակների, դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի նախատեսվածին: Որոշմամբ փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2006 թվականի համար սահմանվել է 370 դրամ:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նաև բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի «ՀՀ-ում համապատասխանության պարտադիր հավաստման և ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ, որոնցով, մասնավորապես, գազի վառարանները և գազի կաթսաները համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքների ցանկում ընդգրկվել են ՀՀ-ում կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովման համակարգում:

Նիստում լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ, ըստ որի տեխնիկական վիճակի համար հավասար միավորներ հավաքած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված առավել քանակի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությանը: Որոշման նպատակը ուղևորատար տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումն է:

«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է այդ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 540 մլն դրամով: Սահմանվել է, որ ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքում լրացուցիչ ստացված եկամուտներից գոյացվելիք այդ գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ին, որպես նվիրաբերություն Երևանի քաղաքապետի հետ կնքվելիք նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Որոշումը հնարավորություն կստեղծի նշված ընկերության վարկային պարտավորությունների ամբողջական մարման և ֆինանսական առողջացման համար:

Նիստում որոշում է ընդունվել Հնդկաստանի կառավարության հաշվին 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ (ներառյալ փոխադրման ծախսերը) գյուղական տեխնիկայի, այդ թվում՝ 300-ական միավոր տրակտորի, գութանի, փխրեցուցիչի, շարքացանի, խոտհնձիչի և պահեստամասերի ներմուծման ծրագիրը բարեգործական որակելու վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն ներկայացված գյուղտեխնիկայի աճուրդով իրացման կարգի վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ, բարեգործական է որակվել նաև Չինաստանի կառավարության նվիրատվության հաշվին գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման բարեգործական ծրագրի շրջանակներում «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ուղարկված FT-404 մակնիշի տրակտորների պակաս ստացված 9079,8 ԱՄՆ դոլար արժողությամբ պահեստամասերի ներմուծումը:

Այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և սպորտի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական տեսչությունների միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրերը: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տրվել «ՀՀ կենտրոնական բանկի և Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջև բանկերի վերահսկողության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ մարզական կոչումներն ու մարզական կարգերը (այդ թվում՝ հաշմանդամների համար): Որոշվել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել մարզական կոչումների և մարզական կարգի շնորհման չափորոշիչները և շնորհման կարգը:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը նշանակվում են հավելավճարներ պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով: Սահմանվել են նաև փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգն ու պայմանները:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 և 2005թ. մայիսի 12-ի N 930-Ն որոշումների մեջ՝ փրկարարական կենսաթոշակառուի գործի ձևն ու վարման կարգը, ինչպես նաև փրկարարական ծառայության անդամների կենսաթոշակային ապահովության գործառույթները «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կանոնակարգելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է նաև փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգն ու օգտագործման ժամկետները:

Հաստատել է Հայաստանի փրկարար ծառայության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը: Այդ կապակցությամբ համապատասխան լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1997թ. մայիսի 29-ի «ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 և 2002թ. սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշումներում:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծի ընդունումը պայմանվորված է նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի պահանջներով: 3-օրյա ժամկետ է տրվել որոշման նախագիծը մեկ անգամ ևս ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, արդարադատության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ քննարկելու համար:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին ևս: Հաշվի առնելով, որ ծխախոտի արտաքին գովազդն արգելելու վերաբերյալ դրույթը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2005թ. նոյեմբերի վերջին, իսկ գովազդ տեղադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ ժամանակահատվածում արդեն իսկ առկա են եղել 2006թ.-ի համար կնքված պայմանագրեր, առաջարկվում է արտաքին գովազդի արգելման ժամկետը սահմանել 2006թ. հոկտեմբերի 1-ը: Որոշմամբ առաջարկվում է բարձրացնել նաև արտաքին գովազդի տեղադրման տեղական տուրքի դրույքաչափը, ինչը համահունչ է ՀՀ-ի տարածքում որդեգրված ծխախոտի օգտագործման դեմ պայքարի քաղաքականությանը:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծին: Մեկ այլ որոշմամբ, դրական եզրակացություն է տրվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ օրենքի նախագծին՝ դրանում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջները հաշվի առնելու պայմանով:

Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 4 մլն 834 հազար 650 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. հունվարի 15-ին կայացած Արագածոտնի մարզի Թթուջրի, Ջրամբարի, Սուսերի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Ոսկևազի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Սարալանջի, Սասունիկի, Գյալթոյի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Ղարաղաթափայի, Նոր Ամանոսի, Պարտիզակի գյուղական համայնքների ավագանու անդամների, 2006թ. հունվարի 22-ին կայացած Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Սարուխանի, Չկալովկայի, Նորաշենի, Լճաշենի, Ջիլի, Կալավանի, Ապխրաձորի, Մաքենիսի գյուղական, Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքների ավագանու անդամների, Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտի, Արտանիշի, Տավուշի մարզի Հաղթանակի և Կոտայքի մարզի Պտղնի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականութուն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ