ուրբաթ, 3 փետրվարի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 2 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Բժիշկներ առանց սահմանների. հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի կողմից ՀՀ Շիրակի մարզում իրականացվող «Սեռավարակների վարում և դրանց տարածման կանխարգելում» ծրագիրը, ինչպես նաև Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ գյուղական համայնքների համապարփակ տնտեսական զարգացում» ծրագիրը, որի նպատակն է վերանորոգել գյուղական համայնքների դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները, նորոգել ջրային համակարգը, գազատարները, աջակցել բնակչության առողջապահական խնդիրների լուծմանը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: