Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 փետրվարի 2006

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարար Վիկտոր Բոնդարին:

Զրույցի ընթացքում վարչապետը վստահություն է հայտնել, որ անկախ վերջին շրջանում Ուկրաինայում ընթացող քաղաքական զարգացումներից, հայ-ուկրաինական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում շարունակում են զարգանալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Համագործակցության զարգացման առումով նա կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, նշելով, որ առետրատնտեսական համագործակցության ոլորտում դեռևս առկա խնդիրներն իրենց լուծումները կստանան այդ հանձնաժողովի շրջանակներում: Անդրադառնալով տրանսպորտային փոխգործակցությանը, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է «Ուկրֆերի» ընկերության կողմից Ուկրաինայի Իլյիչևսկ նավահանգստից դեպի Հայաստան և Հայաստանից փոխադրվող բեռները Բաթումիի փոխարեն Փոթի նավահանգստով փոխադրելու, ինչպես նաև բեռնափոխադրումների սակագների վերանայման հարցերի քննարկումը, որոնք նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում են:

Վիկտոր Բոնդարը համառոտակի ներկայացրել է Ուկրաինայի քաղաքական, տնտեսական, այդ շրջանակում նաև տրանսպորտի և կապի ոլորտներում ընթացող զարգացումները: Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում, մասնավորապես, վերանայվում է տրանսպորտային հաղորդակցության բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ոլորտի ազատականացման, օդային, ծովային ու երկաթուղային հաղորդակցության ոլորտների, այդ թվում՝ նավահանգիստների և օդանավակայանների կառավարումն առավելապես մասնավոր ընկերությունների հանձնելու ուղղությամբ: Ըստ նախարարի, Ուկրաինան շահագրգռված է այլ երկրների, նաև Հայաստանի հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու, որը միաժամանակ կնպաստի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը: Վիկտոր Բոնդարը հավաստիացրել է նաև, որ ուկրաինական կողմը կքննարկի և կանի հնարավորը Իլյիչևսկից Հայաստան և հակառակ ուղղությամբ փոխադրվող բեռները Փոթի նավահանգստով փոխադրելու հարցին դրական լուծում տալու, սակագնային քաղաքականությունը վերանայելու, բարելավելու և երկուստեք ընդունելի դարձնելու համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ